Իրադարձություններ / 20.12.2018

ARARAT Jazz Night

ARARAT Jazz Night

ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ջազի հայկական ասոցիացիայի հետ համատեղ ներկայացրեց նոր համերգային ձևաչափ Yerevan Jazz Fest 2018-ի շրջանակներում: «ARARAT Jazz Night» անվանումը կրող միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց սրահում Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ: Երեկոյի հատուկ հյուրն էր հանրահայտ ջազային երգչուհի Չայնա Մոսեսը, ով իր կատարումների միջոցով կիսվեց նաև իր ստեղծագործական ճանապարհի ամենավառ պահերով: Միջոցառմանը ներկա էր շուրջ 1200 հյուր, որոնք վայելեցին ARARAT կոնյակները, ինչպես նաև նրանց հիմքով պատրաստված կոկտեյլները և լուսանկարվեցին հայկական ջազի 80-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված հատուկ ARARAT ինստալյացիաների մոտ:

Հիշեցնենք, որ ARARAT-ն չորրորդ տարին անընդմեջ Yerevan Jazz Fest ամենամյա փառատոնի գլխավոր գործընկերն է: Այս տարի ընդլայնելով իր շրջանակը՝ փառատոնը տեղի ունեցավ նոյեմբերի 7-20-ը Երևանում, Գյումրիում, Շուշիում և Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակի առթիվ նվիրված էր նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին: Փառատոնը մեկնարկեց 10-ակի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, լեգենդար ջազմեն Արթուրո Սանդովալի համերգով, ով նախքան համերգը՝ իր 69-րդ տարեդարձին, այցելեց ԱՐԱՐԱՏ թանգարան:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: