Իրադարձություններ / 29.11.2023

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։

Արդեն իսկ ավանդույթ դարձած «Convivial Reunion» նախաձեռնությունը աշխատանքից  դուրս միմյանց հետ մշակութային փորձառությամբ ջերմ և հիշարժան պահեր կիսելու մասին է։

Հայաստանի ազգային գրադարանը հայ տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոցն է, որը կառուցվել է 1939 թվականին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Ազգային գրադարանին կից գործող Գրատպության թանգարանում ցուցադրված են հայկական մատենագիտական ժառանգության այնպիսի բացառիկ նմուշներ,  ինչպիսիք են առաջին հայերեն տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ․), առաջին հայ պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-1796թթ․) և հայերեն առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացույցը» (Ամստերդամ, 1695թ․)։

Միջոցառման շրջանակում Ազգային գրադարանի մասնագետների կազմած հատուկ  ծրագրով աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ գրատպության ժառանգության հազվագյուտ նմուշներին։ Յուրահատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին գրադարանի  պահոցներից դուրս բերված գինեգործության թեմայով հրատարակություններ։ Ցուցադրությունը ներկայացնում էր հայկական կոնյակագործության ակունքներին վերաբերող բազմազան նյութեր, այդ թվում  Հայաստանում կոնյակագործության հիմնադիրներից Թաիրյանների անձնական հավաքածուից։

Միջոցառման հանդիսավոր բացման հատվածում Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին  հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները, որոնք հետայսու իրենց տեղը կգտնեն աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցի հազարավոր բացառիկ նյութերի շարքում։

Միջոցառմանը ներկա Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները դարձան Հայաստանի ազգային գրադարանի ընթերցող։

Միջոցառման հագեցած առաջին մասին հաջորդեց  «Ինչպե՞ս բրենդավորել պատմությունը» հատուկ դասախոսությունը, որը ներկայացրեց պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Զոհրաբ Գևորգյանը։

«Դարեր ի վեր գրադարանները  եղել են ոչ միայն գրավոր հուշարձանների պահոց, այլև գիտությանը, մշակույթին և պատմությանը հարաբերվելու միակ վայրերը։ Եվ այսօր այս ձևաչափի ներքո մեզ համար կարևոր էր ի ցույց դնել, գրադարանի խորքային էությունը ՝ նրա ընձեռած անփոխարինելի հնարավորությունները։ Շատ ուրախ ենք նաև Հայաստանի ազգային գրադարանին հանձնել ARARAT լեգենդար հայկական կոնյակի ժամանանակից պիտակների հավաքածուն, որը հասանելի կլինի գրադարանի բազմահազար ընթերցողներին պատմական և մշակութաբանական տարատեսակ հետազոտությունների համար», - ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

«Հայաստանի ազգային գրադարանը ուրախ է մեր երկրի ապրանքային խորհրդանիշներից մեկը ներկայացնող գործարանի աշխատակազմին իր հարկի տակ հյուրընկալելու և մեր տպագիր հարստության գանձերը ձեզ ցույց տալ համար: Իրենց գործունեության ոլորտներով և աշխատանքի բնույթով առաջին հայացքից այնքան հեռու Հայաստանի ազգային գրադարանին և Երևանի կոնյակի գործարանին այսօր միավորում է մեր ընդհանուր նպատակը, այն է՝ մեր ավանդույթների և անցյալի ժառանգության պահպանումը», - իր ողջույնի խոսքում ասաց գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:

«Արդյո՞ք կարողանում ենք մեր պատմությունը դարձնել արդի, կենդանի և ինչու ոչ՝ կիրառական: Ինչո՞ւ ենք հաճախ արհամարհում փոքր թվացող պատմական դետալները և հետո զարմանում, որ մեր կողմից այդ արհամարհվածը հեռանում է մեզանից: Ինչպե՞ս է հինը դառնում նոր. դա արվե՞ստ է, պատմական մտածողության ձև՞, թե՞ պատմական մտածողության արվեստ, որը պետք է զարգացնել», - ասում է պատմաբան Զոհրաբ Գևորգյանը։

2018 թվականին մեկնարկած «Convivial Reunion» միջոցառումների շարքը հարուստ և բազմազան է. Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները հասցրել են բացահայտել գորգագործության արվեստը` Մեգերյան Կարպետում, գեղանկարչության վարպետության վառ եզրերը` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հին ձեռագրերի և մատենագրության ժառանգությունը` Մատենադարանում, ինչպես նաև Երվանդ Քոչարի քանդակների գաղտնիքները, Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին և այլն։

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը
Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
ARARAT հայկական կոնյակը աջակցում է  գրավոր ժառանգության վերականգնմանը
Իրադարձություններ / 06.05.2025

ARARAT հայկական կոնյակը աջակցում է գրավոր ժառանգության վերականգնմանը

2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի կազմերի պահպանման համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։
ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
Նորություններ / 25.02.2025

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: