Իրադարձություններ / 07.07.2024

ARARAT հայկական կոնյակը և Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը այս տարի նշում են համատեղ ճանապարհորդության 20-ամյակը

ARARAT հայկական կոնյակը և Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը այս տարի նշում են համատեղ  ճանապարհորդության 20-ամյակը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի՝ այս տարի նշելով հոբելյանական 20-ամյակը։ Հուլիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 21-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ։

ARARAT հայկական կոնյակի և Ոսկե ծիրան փառատոնի համագործակցությունը ծնունդ է առել փառատոնի հիմնադրման առաջին իսկ օրից` իր հերթին վավերագրելով փառատոնի կարևորագույն դրվագները։ Այս տարի կինոփառատոնի և ARARAT-ի համագործակցությունը կազմված էր մի շարք մշակութային նախագծերից, որոնք յուրօրինակ համայնապատկեր ձևավորեցին փառատոնային կյանքում։

Այս տարի կինոփառատոնը առաջ է քաշում միանգամայն նոր գաղափար՝ կարմիր գորգի հանդիսավոր արարողության ընթացքում։ Կինոփառատոնի բացման արարողության ժամանակ բացակայում էր ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ արարողակարգային այս կարևոր դետալը հետայսու կկրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին փոխարինեց արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։ 

Ոսկե ծիրան կինոփառատոնի բացման արարողությունն ազդարարվեց ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Յոթ քող» ֆիլմով։ Էգոյանը հայազգի պատվավոր կինոգործիչներից մեկն է և վերջինիս պատվելու համար Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հանձնեց ARARAT Charles Aznavour Signature Blend անվանական կոնյակը։

Ինչպես նախորդ, այս տարի նույնպես փառատոնը հյուրընկալել է բազմաթիվ հայտնի կինոգործիչների, որոնց թվում են օսկարակիր կինոգործիչ, կինոփառատոնի միջազգային լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ Ալեքսանդր Փեյնը։

Այս տարի կինոփառատոնի պատվավոր հյուրերի ցանկում էր Օսկարի կրկնակի դափնեկիր Քևին Սփեյսին, ով հանդես եկավ ելույթի խոսքով բացման արարողության ժամանակ։ Սթեյսին Հայաստան այցի ընթացքում այցելեց Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարան, որտեղ ծանոթացավ հայկական կոնյակագործության պատմությանը, ինչպես նաև բացահայտեց լեգենդար կոնյակի վառ եզրերը։

21-րդ Ոսկե ծիրան կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակի համագործակցությունը լրացվեց հերթական նոր նախագծով, որը միտված էր խրախուսելու կինոն քննող լրագրողներին։ ARARAT կոկտեյլային ընդունելության ժամանակ «Ոսկե ծիրան» փառատոնի և Երևանի կոնյակի գործարանի կողմից հատուկ մրցանակներ առաջադրվեցին հայկական մեդիա դաշտում մեծ ավանդ ունեցող կինոքննադատներին՝ «Պան Մեդիա» ընկերությանը՝ Pan.am կայքի Cinepan նախագծի սյունակագիր Արման Գասպարյանին և «Կինոաշխարհ» էլեկտրոնային պարբերականի հիմնադիր Ռուզաննա Բագրատունյանին։

ARARAT հայկական կոնյակի և Ոսկե ծիրան կինոփառատոնի համագործակցության 20 տարիների ընթացքում ARARAT-ը մշտապես ուղեկցել է կինոփառատոնի ամենահիշվող ու կարևորագույն իրադարձությունները, ինչպես նաև կինոգործիչներին հնարավորություն ընձեռել ոչ միայն ոգևշնչվելու բարձր արվեստով, այլև կոնյակի վարպետների անկրկնելի ստեղծագործություններով:

Այլ նորություններ

«Ամենայն անկեղծությամբ»  ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
Նորություններ / 25.11.2024

«Ամենայն անկեղծությամբ» ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը

«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով ամրացնել ներկայացվածությունն իր բոլոր շուկաներում և կենտրոնանալով սպառողի հետ հողարդակցման առավել արդյունավետ միջոցների վրա, բացում է մի նոր էջ, որը նրբորեն ներկայացնում է մի պատմություն ամենակարևորի մասին։
Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում
Իրադարձություններ / 28.07.2024

Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 28-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ կոնյակագործ Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն։
ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
Իրադարձություններ / 25.07.2024

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ

Հունիսի 25-ին ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը գալիք Ոսկե ծիրան 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: