«Մեկ երկնքի տակ» ֆիլմի առցանց պրեմիերան
«Մեկ երկնքի տակ» ֆիլմի համաշխարհային առցանց պրեմիերայի առթիվ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հյուրընկալել էր հատուկ միջոցառում, որի ընթացքում հյուրերը ոչ միայն դիտեցին ֆիլմը, այլև հնարավորություն ունեցան փոխանակել մտքեր և վայելել ջերմ երեկո նախագծի հեղինակների հետ։
Չնայած նրան, որ ֆիլմի հեռարձակման համար ստեղծվել էր հատուկ www.underonesky.araratbrandy.com հարթակը, միջոցառման կազմակերպիչներին հաջողվեց ստեղծել կինոյի իրական վայելքն ապահովող անկրկնելի մթնոլորտ՝ հատուկ կոկտեյլներով ու աստղազարդ երկնքով։
Կինոդիտման ձևաչափը ևս պատահական չէր ընտրված։ Հատուկ ականջակալների շնորհիվ հյուրերը կարողացան վայելել ֆիլմն իրենց հեռախոսների էկրաններին՝ հեռարձակման համար նախատեսված օրիգինալ հարթակում։
«Սա Հայաստանի ամենակարևոր բրենդերից մեկի՝ ARARAT-ի կյանքի շարունակականության, մարդկային զգացողությունների միասնականության և միանմանության մասին պատմություն է։ Այս ֆիլմը միավորում է մարդկանց», - կիսվում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը։
«Մեկ երկնքի տակ» ֆիլմը միջմշակութային նախագիծ է, որն իրագործվել է ի նշանավորումն լեգենդար հայկական կոնյակի նոր փաթեթավորման։ Այն գեղարվեստական արտահայտման նոր եղանակ է, որը պատմում է իրական կոնյակի հավերժական արժեքների մասին, որոնցով նա շարունակում է ոգեշնչել և ոգեշնչվել։