Իրադարձություններ / 20.07.2019

ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը Օդեսայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկեր

ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը Օդեսայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկեր

Տարիներ շարունակ ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը հանդես է եկել որպես առավել նշանակալից մշակութային իրադարձությունների գործընկեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Նպատակ ունենալով լրացուցիչ ուշադրություն հրավիրել մշակույթի բնագավառին և միջազգային մշակութային ժառանգությանը՝ ԱՐԱՐԱՏ-ը ստանձնեց Օդեսայի միջազգային փառատոնի` կինոարվեստի ամենանշանակալից իրադարձություններից մեկի պաշտոնական գործընկերոջ դերը:

2010 թվականին հիմնադրված Օդեսայի ամենամյա կինոփառատոնը Արևելյան Եվրոպայի ամենամասշտաբային կինոփառատոններից է: Փառատոնին իր գոյության տարիների ընթացքում հաջողվել է դառնալ ամառվա ամենավառ կինոիրադարձությունից մեկը՝ ընդրկելով ֆիլմերի բացառիկ պրեմիերաներ, աշխարհահռչակ առաջատար կինոգործիչների կողմից առաջարկվող վարպետության դասեր և անկրկնելի մթնոլորտ, ինչպես նաև ամրապնդվել աշխարհի կինոարվեստի քարտեզի վրա:

2017 թ.-ի Օդեսայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումը ուղեկցվեց ԱՐԱՐԱՏ հյուրասիրությամբ, որտեղ մասնակիցներին բացառիկ հնարավորություն ընձեռվեց բացահայտելու հայկական ստեղծագործ արվեստի իրական վարպետությունը և համտեսելու կոկտեյլներ պատրաստված ԱՐԱՐԱՏ <<Անի>> կոնյակի հիման վրա:

Վերջին տարիներին ԱՐԱՐԱՏ-ն աջակցել է Հայաստանում և արտերկրում անցկացվող մի շարք միջոցառումներին, որոնց շարքում են Կաննում անցկացվող MIDEM երաժշտական փառատոնի 2015-ի բացման արարողությունը, Պլասիդո Դոմինգոյի, Դանիել Բարեմբոիմի, Վլադիմիր Սպիվակովի, Զուբին Մետայի համերգները, ինչպես նաև "Cherry Orchard" միջազգային արվեստի փառատոնը ԱՄՆ-ում:

2017 թվականին Երևանի Կոնյակի Գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը հանդես եկավ հանրային քննարկման ձևաչափի ARARAT Speakers Night անվանում կրող նոր նախագծով: Համաձայն նախագծի հեղինակների գաղափարի՝ այն պետք է յուրահատուկ հարթակ հանդիսանա մշակութային բնագավառի և արվեստի ակնառու ներկայացուցիչների հանդիպման և իրենց տեսակետն արդի մասնագիտական թեմաների շուրջ ներկայացնելու համար:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: