Իրադարձություններ / 29.06.2022

Սաթի Սպիվակովա․ «Իրական դասական» գրքի շնորհանդեսը՝ ARARAT թանգարանում

Սաթի Սպիվակովա․ «Իրական դասական» գրքի շնորհանդեսը՝ ARARAT թանգարանում

Հունիսի 29-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ ճանաչված դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ‎» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը՝ թարգմանված Newmag հրատարակչության հայ-ռուսական Օրակուլ մատենաշարով։

Գիրքը ներկայացնում է Սաթի Սպիվակովայի զրույցներն աշխարհահռչակ արվեստագետների հետ, այդ թվում՝  Շառլ Ազնավուրի, Ֆանի Արդանի, Մայա Պլիսեցկայայի, Ռոբերտ Ուիլսոնի և այլոց հետ։

«Իրականում ժամանակակից արվեստին վերաբերող գրքեր այսօր քիչ կան և մեր որոշումը թարգմանել այս գիրքը, պայմանավորված էր ոչ միայն հեղինակով, այլև գրքի բովանդակությամբ՝ այն չափազանց հետաքրքիր է և ճանաչողական», - ընդգծում է հայ-ռուսական Օրակուլ մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանը։

Գրքի հայերեն տարբերակը հանդիսանում է նրա առաջին օտարալեզու թարգմանությունը, որտեղ հեղինակի թույլատվությամբ կատարվել են բովանդակային լրացումներ՝ յուրաքանչյուր հերոսին առավել ընդգրկուն ներկայացնելու նպատակով։

«Ինձ համար հաճելի է, որ գրքի առաջին թարգմանությունը հենց հայերենն է։ Ուրախ եմ շնորհանդեսին տեսնել այսքան հարազատ ու մտերիմ մարդկանց։ Այս գիրքը արվեստի ու արվեստ սիրող մարդկանց մասին է, իրական դասական գիրք։ Հուսով եմ, որ հայ ընթերցողն այն կգնահատի», - ասաց Սաթի Սպիվակովան։

Միջոցառման շրջանակում ARARAT թանգարանում տեղի ունեցավ հանրային զրույց Սաթի Սպիվակովայի մասնակցությամբ, որին հաջորդեց ARARAT ընդունելությունը։  Երեկոյի ընթացքում հյուրերը ոչ միայն ծանոթացան գրքի ստեղծման յուրօրինակ պատմությանը, այլև հնարավորություն ունեցան մտքեր փոխանակել և լեգենդար կոնյակների ուղեկցությամբ վայելել ջերմ երեկոն Սաթի Սպիվակովայի և նախագծի հեղինակների հետ։

«Շատ վաղուց Երևանում այսպիսի երեկո չէր եղել, որտեղ արվեստը ոչ թե ֆոն էր կամ պատճառ, այլ առանցք՝ դրա շուրջ միավորվելու և խոսելու համար։ Այդ առումով ARARAT թանգարանի ընտրությունը պատահական չէր։ Դասական է այն, ինչ ժամանակավոր չէ։ Իսկ այս դեպքում՝ և՛ արվեստը և կոնյակը՝ ժամանակի ընթացքում միայն նոր շերտեր է ստանում ու հարստանում», - նկատեց Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Երեկոյի սկզբում Սաթի Սպիվակովան այցելեց ARARAT թանգարան, որտեղ նրան ներկայացվեց լեգենդար հայկական կոնյակի 135-ամյա ժառանգությունն ու վարպետության նոր եզրերը, նրա ստեղծման գաղտնիքներն ու վարպետների ստեղծագործական որոնումները։ Սաթի Սպիվակովան այցելեց նաև ARARAT թանգարանի գանձարան, որտեղ ներկայացված է լեգենդար կոնյակի յուրօրինակ տարեգիրը՝ կոնյակի բացառիկ նմուշներ սկսած 1902 թվականից մինչև մեր օրեր։

«Իրական դասական» գիրքը միավորում է տարբեր արվեստագետների, որոնցից շատերը տարբեր տարիներին եղել են նաև ARARAT թանգարանի հյուրերը։ Այդ հանգամանքը վկայում է, որ հետաքրքիր պատմությունները շատ անգամ հյուսվում են մարդկային անկեղծ ու ջերմ շփումներից։ Ուրախ եմ, որ ARARAT թանգարանը հանդիսանում է, ոչ միայն թանգարան դասական իմաստով, այլև ձևավորում է մշակութային բազմաբովանդակ շփումների ջերմ հարթակ», - նշեց ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը
Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
ARARAT հայկական կոնյակը աջակցում է  գրավոր ժառանգության վերականգնմանը
Իրադարձություններ / 06.05.2025

ARARAT հայկական կոնյակը աջակցում է գրավոր ժառանգության վերականգնմանը

2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի կազմերի պահպանման համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։
ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
Նորություններ / 25.02.2025

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: