Իրադարձություններ / 09.06.2019

ARARAT-ն աջակցեց 30-րդ հոբելյանական «Կինոտավր» փառատոնին

ARARAT-ն աջակցեց 30-րդ հոբելյանական «Կինոտավր» փառատոնին

Հուլիսի 9-ից 16-ը, ARARAT լեգենդար հայկական կոնյակի աջակցությամբ, Սոչիում կայացավ երկար սպասված «Կինոտավր» փառատոնը, որն այս տարի հոբելյանական էր:

«Կինոտավր»-ը հայտնի կինոփառատոն է, որը հանդիսանում է ռուսական կինոարվեստի ամենակարևոր իրադարձություններից մեկը: Այս տարի այն այցելել են անվանի ռեժիսորներ, դերասաններ, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ: Հյուրերի շարքում էին Վլադիմիր Պոզները, Ֆյոդոր Բոնդարչուկը, Պաուլինա Անդրեևան, Նադեժդա Միխալկովան, Քսենիա Սոբչակը, Կոնստանտին Բոգոմոլովը, Դարյա Մորոզը, Իրինա Գորբաչովան, Ագլայա Տարասովան և այլոք:

Մրցութային ծրագրում 15 ֆիլմ էր ներկայացված: Ժյուրիի նախագահն էր ՌԴ ժողովրդական արտիստ Կոնստանտին Խաբենսկին: Փառատոնի գլխավոր մրցանակը ստացել է Բորիս Ակոպովը "Ցուլ" ֆիլմի համար, «Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Ալեքսանդր Լունգինը, «Լավագույն դերասաններ» են ճանաչվել Ալեքսանդր Կուզնեցովը և Վիկտորյա Տոլստոգանովան:

ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որն ավանդաբար հանդես է գալիս որպես առավել կարևոր մշակութային նախաձեռնությունների աջակից, «Կինոտավր»-ի պաշտոնական գործընկերն էր, որն աջակցեց բացման և փակման արարողությունների անցկացմանը, ինչպես նաև կինոփառատոնի մյուս առանցքային միջոցառումներին: Հյուրերը հնարավորություն ունեցան վայելել ARARAT կոնյակն դասական մատուցմամբ, ինպես նաև բացահայտել նրա եզրերը իմ հիմքով պատրաստված գունագեղ կոկտեյլների միջոցով:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: