Իրադարձություններ / 02.02.2018

ԱՐԱՐԱՏ կոնյակը «Բրոդսկի/Բարիշնիկով» ներկայացման պաշտոնական գործընկեր

ԱՐԱՐԱՏ կոնյակը «Բրոդսկի/Բարիշնիկով» ներկայացման պաշտոնական գործընկեր

Փետրվարի 2-ին «Բալենու այգի» արվեստների միջազգային փառատոնի շրջանակներում Չիկագոյի «Հարրիս» երաժշտության և պարի թատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ալվիս Հերմանիսի «Բրոդսկի/Բարիշնիկով» մոնոներկայացումը:

Ներկայացման միակ դերի կատարողն էր Միխայիլ Բարիշնիկովը, ով այս տարի նշեց ծննդյան 70-ամյակը:

Ներկայացումը, որը մշակութային արտագաղթ է ապահովում դեպի նրա անցկացման ցանկացած վայր, ստեղծողների կողմից սահմանվել է որպես «զգացմունքային ճանապարհորդություն դեպի պոեզիայի խորքը»: Անգերազանցելի Բարիշնիկովը կարդում է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի, իր վաղեմի ընկերոջ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծություններն ու արձակը: Բեմի վրա հայտնվելով այն ճամպրուկով, որով հնարավոր է Բրոդսկին լքել է հայրենիքը, Բարիշնիկովի հերոսը ճամպրուկի միջից հանում է գիրքը, դնում ակնոցները և սուզվում ընթերցանության մեջ: … հիշողությունների, հույզերի մեջ:

Մեծն բանաստեղծի և պարողի փոխկապակցվածության գագաթնակետը հին ձայնագրիչից եկող Բրոդսկու ձայնն է, որը իր ներդաշնակ տեղն է գտել լակոնիկ, բայց միևնույն ժամանակ զգացմունքային աներևակայելի խիտ դեկորացիաներում:

Բարիշնիկովը, ով բալետի իր դերերում բազմիցս հաղթահարել է ձգողականությունը և վաղուց հրաժարվել կատարելության անհասանելիությանը հավատալուց, ընթերցում է տեքստը՝ աստիճանաբար ուրվագծելով դրանք շարժման մեջ, ակնարկով, բայց արտահայտիչ, ակամա շարժումով, բայց տեքստի ռիթմին համահունչ, անուղղակի, բայց հստակ՝ հանդիսատեսին միայնակ թողնելով անփոխանցելի տպավորությունների մի ամբողջ գամմայի հետ:

Ներկայացման ավարտին ԱՐԱՐԱՏ-ի անունից, որի գաղափարախոսության հիմքում վարպետությունն նոր արտահայտումների որոնումն է, տեղի ունեցավ հատուկ հյուրասիրություն, որտեղ հյուրերը հնարավորություն ունեցան կիսվել տպավորություններով մի գավաթ կոնյակի շուրջ:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: