Իրադարձություններ / 06.06.2023

Երևանի գինու օրեր 2023

Երևանի գինու օրեր 2023

Հունիսի 2-ին, 3-ին և 4-ին Սարյան փողոցը կրկին վերածվեց գինառատ մի տոնի՝ նշելով մայրաքաղաքի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Երևանի գինու օրեր» փառատոնը։ Արդեն ավանդույթ դարձած փառատոնը միավորում է գինեսերներին, վերածելով այն իրական տոնախմբության, որտեղ թե՛ երևանցիները, թե մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունենում ծանոթանալու հայկական գինեգործությանը՝ միմյանց հետ կիսելով հիշարժան և ջերմ պահեր։

Այս տարի ևս ARARAT կոնյակները հանդես եկան հատուկ տաղավարով, որի ընթացքում երեք օր  շարունակ քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան համտեսել ARARAT Flavors շարքի խմիչքները` վայելելով գիշերային Երևանը և հայտնի երաժշտական կատարումները: Փառատոնի ընթացքում մատուցվեցին ARARAT Apricot, ARARAT Coffee և ARARAT Cherry խմիչքների հիմքով կոկտեյլներ, որոնք էլ ավելի ընդգծեցին խմիչքների համահոտային առանձնահատկությունները։

ARARAT կոնյակը մշտապես հանդես է գալիս նորարարական մոտեցումներով՝ իր սպառողին ներկայացնելով կոնյակը վայելելու նոր եղանակներ։ ARARAT-ի հիմքով կոկտեյլների բազմատեսակ ընտրանին ներկայացված է araratbrandy.com կայքում, որտեղ նույնպես կգտնեք ARARAT կոկտեյլների պատրաստման բաղադրատոմսերը՝ ձեզ և ձեր մտերիմներին հաճելիորեն զարմացնելու համար։

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը
Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
ARARAT հայկական կոնյակը աջակցում է  գրավոր ժառանգության վերականգնմանը
Իրադարձություններ / 06.05.2025

ARARAT հայկական կոնյակը աջակցում է գրավոր ժառանգության վերականգնմանը

2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի կազմերի պահպանման համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։
ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
Նորություններ / 25.02.2025

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: