Արտավազդ Փելեշյանի այցը ARARAT թանգարան

Դեկտեմբերի 19-ին ARARAT թանգարանը հյուրընկալեց կինոգործիչ Արտավազդ Փելեշյանին, ում «դիստանցիոն մոնտաժի» տեսությունը թողեց իր անգերազանցելի հետքը համաշխարհային կինեմատոգրաֆիայում։
Թանգարանում Արտավազդ Փելեշյանին ներկայացվեց ARARAT լեգենդար կոնյակի պատմությունն ու ժամանակակից եզրերը, որին հաջորդեց ARARAT-ի ամենագեղարվեստական կոնյակի՝ Ախթամարի համտեսի ծիսակարգը։ Ախթամար կոնյակը բազմիցս է հանդիսացել ստեղծագործական տարբեր համագործակցությունների առարկա՝ իր փաթեթավորմամբ ներկայացնելով թե՛ ժամանակակից նկարիչների աշխատանքները, թե՛ հայկական կինոյի ժառանգությունը։
Վարպետը Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց թանգարանի գանձարան, որտեղ պահվում են հայկական կոնյակագործության 135-ամյա ժառանգությունը ներկայացնող բացառիկ կոնյակների նմուշներ։
Նշենք, որ դեկտեմբերի 17-ին ARARAT կոնյակների աջակցությամբ կայացավ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը, որը Վարպետի առաջին աշխատանքն է 27 տարվա ընդմիջումից հետո։ Ֆիլմի կիզակետում հենց բնությունն է այնպիսին ինչպիսին այն կա։ Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:
Այլ նորություններ

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
