Իրադարձություններ / 13.02.2020

Cocktail Day ԱՐԱՐԱՏ թանգարանում

Cocktail Day ԱՐԱՐԱՏ թանգարանում

Փետրվարի 13-ին ԱՐԱՐԱՏ թանգարանում տեղի ունեցավ կոկտեյլների պատրաստման շարքի 3-րդ միջոցառումը: Նախաձեռնությունը, որը կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտավ թանգարանի առցանց լսարանի կողմից, հավախմբեց մրցույթի 15 հաղթողներին և իրենց սիրելիներին՝ պարգևելով convivial պահերի մի ամբողջ գունապնակ ստանալու փորձ:

Միջոցառումը մեկնարկեց ԱՐԱՐԱՏ թանգարանում շրջայցով`մասնակիցներին ներկայացնելով ARARAT լեգենդար հայկական կոնյակի պատմությունն ու ժառանգությունը: Շրջայցին հաջորդեց կոկտեյլ պատրաստելու վարպետաց դասը, որը վարում էին Հայաստանի բարմենների ասոցիացիայի առաջատար բարմենները: Կոկտեյլների աշխարհի առաջնության մրցույթի երկակի բրոնզե դափնեկիր Ստեփան Աբրահամյանը մասնակիցներին ներկայացրեց կոկտեյլ պատրաստելու պատմությունը և բացահայտեց պատրաստման գործընթացի կարևոր գաղտնիքները: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան փորձել իրենց սեփական հմտությունները կոկտեյլ պատրաստելու գործում:

Այս անգամ միջոցառումն անցկացվեց Սուրբ Վալենտինի թեմայով՝ մասնակիցներին հնարավորություն տալով նախատոնական երեկոն անցկացնել յուրահատուկ մթնոլորտում: Միջոցառման համար ընտրվել էին Armenian Beauty և Sparkle of Summer կոկտեյլները, որոնք հեշտությամբ կարելի է պատրաստել տնային պայմաններում և որոնք տոնը կդարձնեն անմոռանալի:

Հետևելով պատասխանատու հյուրընկալման քաղաքականությանը՝ միջոցառման ավարտից հետո ԱՐԱՐԱՏ Թանգարանը հոգացել է մասնակիցների փոխադրումը:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: