Կոկտեյլային ուրբաթ
Ի շարունակություն Convivialite-ի գաղափարախոսությանը՝ ԱՐԱՐԱՏ թանգարանը ներկայացնում է նոր միջոցառումների շարք` «Cocktail Friday»
ԱՐԱՐԱՏ թանգարանն ուղղակի վայր չէ, այն ճամփորդություն է, որն առաջարկում է ոչ միայն հագեցած փորձ, այլև convivial պահերի մի ամբողջ գունապնակ: Այդ պատճառով նոր նախաձեռնության նպատակն է ստեղծել միասին կիսելու իրական պահեր և ներկայացնել ARARAT-ի նոր եզրերը, որպես բազմազան կոկտեյլների պատրաստման անկրկնելի մաս:
Նոր շարքի առաջին միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին ԱՐԱՐԱՏ թանգարանում և միավորեց այն մասնակիցներին, որորք ընտրվել էին ԱՐԱՐԱՏ թանգարանի թվային հարթակներում անցկացված մրցույթի արդյունքների հիման վրա: Միջոցառման ընթացքում մասնակիցները շրջայց ունեցան ԱՐԱՐԱՏ թանգարանում և ծանոթացան ապրանքանիշի ժառանգությանը և ներկայիս ռիթմին: Շրջայցից անմիջապես անց մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցելու Հայաստանի բարմենների ասոցիացիայի առաջատար բարմենների կողմից անցկացվող վարպետաց դասի:
Կոկտեյլների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Ստեփան Աբրահամյանը ներկայացրեց կոկտեյլ պատրաստելու նուրբ արվեստը և պատրաստեց երկու կոկտեյլ ARARAT-ի հիմքով՝ Cherry Orchard և Mountain Blossom: Այնուհետև մասնակցիները բաժանվեցին չորս խմբի, որտեղ յուրաքանչյուրը փորձեց իր ուժերը կոկտեյլ պատրաստելու մեջ:
Հետևելով պատասխանատու հյուրընկալման քաղաքականությանը՝ միջոցառման ավարտից հետո իրականացվել է մասնակիցների փոխադրում: