Իրադարձություններ / 13.12.2019

«Կոկտեյլային ուրբաթ» ԱՐԱՐԱՏ թանգարանում

«Կոկտեյլային ուրբաթ» ԱՐԱՐԱՏ թանգարանում

Դեկտեմբերի 13-ին ԱՐԱՐԱՏ թանգարանում տեղի ունեցավ «Կոկտեյլային ուրբաթ» նախաձեռնության 2-րդ հանդիպումը: ԱՐԱՐԱՏ թանգարանի թվային հարթակներում անցկացված մրցույթի 30 հաղթողներին հնարավորություն ընձեռվեց կատարելու յուրօրինակ ճանապարհորդություն՝ ստանալով հագեցած փորձ և convivial պահերի մի ամբողջ գունապնակ:

Մասնակիցները նախ շրջայց կատարեցին ԱՐԱՐԱՏ թանգարանում՝ ծանոթնալով ARARAT լեգենդար հայկական կոնյակների պատմությանն ու ժառանգությանը, իսկ այնուհետև մասնակցեցին Հայաստանի բարմենների ասոցիացիայի առաջատար բարմենների կողմից անցկացվող կոկտեյլների պատրաստման վարպետաց դասին: Բարմենների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Ստեփան Աբրահամյանը մասնակիցներին ներկայացրեց կոկտեյլների ստեղծման պատմությունը և բացահայտեց պատրաստման ընթացքի կարևոր գաղտնիքները:

Այս անգամ միջոցառմանը կարևորվել է ամանորյա թեման և ընտրվել են այնպիսի կոկտեյլնեևր, որոնց բաղադրիչները Ամանորին վստահաբար հնարավոր կլինի գտնել տանը: Մասնակիցներին նախ ներկայացվեցին Sparkle of Summer և Orangerie կոկտյլների պատրաստման եղանակները, որից հետո նրանք բաժանվեցին խմբերի, որտեղ յուրաքանչյուրը փորձեց իր ուժերը կոկտեյլ պատրաստելու մեջ: Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին Cocktail Friday-ի մասնակցության հավաստագրեր։

Հետևելով պատասխանատու հյուրընկալման քաղաքականությանը՝ միջոցառման ավարտից հետո ԱՐԱՐԱՏ Թանգարանը հոգացել է մասնակիցների փոխադրումը:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: