Պարի լաբորատորիա
Նոյեմբերի 29-ին Մոսկվայում ավարտվեց «Context. Դիանա Վիշնյովա» փառատոնը: Մոսկվան իր տարբեր դրսևորումներով հինգ օրով ընկղմվեց պարի ջրապտույտում. հանդիսատեսը դիտեց բեմադություններ ու ելույթներ, փաստագրական ֆիլմեր, մասնակցեց public talk-ին:
Փակման միջոցառման ծրագիրը ներառում էր բալետների երեկոն Մոսխորհրդի անվան թատրոնում և հանդիսավոր ընթրիքը «Մետրոպոլ» հյուրանոցում: ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը հանդես էր գալիս որպես պաշտոնական գործընկեր:
Երեկոյի պատվավոր հյուրերի թվում էին Ռոման Աբրամովիչը, Սերգեյ Կապկովը, Սոֆյա Գուդկովան, Նատալյա Տիմակովան ամուսնու` Ալեքսանդր Բուդբերգի հետ, Յուրատե Գուրաուսկայտեն, Ալեքսանդր Կլյաչինը, Վյաչեսլավ Մուրուգովը, «Context»-ի խնամակալ, Պարի ռոտերդամյան ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Սամուել Վյուրստինը և այլոք:
Դիանա Վիշնյովայի խոսքով` «Context» փառատոնը «լաբորատրիա է, որտեղ արտասահմանյան և ռուսական պարուսույցները կարող են միմյանց, պարողներին և ուսանողներին, և իհարկե, հմտությամբ հայտնի մոսկովյան հանրությանը ցույց տալ իրենց ստեղծագործական ձեռագիրն ու աշխատանքի մեթոդը»: