Էրեբունի 50 ընթրիքներ Ռուսաստանում և Հայաստանում
Ռուսաստանում և Հայաստանում անց են կացվել ընթրիքներ, որտեղ ներկայացվել է ARARAT շարքի ամենահնեցված կուպաժը՝ Էրեբունի 50-ը:
Միջոցառումների հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու Էրեբունի 50 կոնյակի համար հատուկ մշակված համտեսին: ARARAT ապրանքանիշի դեսպանների ուղեկցությամբ նրանք քայլ առ քայլ բացահայտեցին արտադրանքի ետևում ընկած պատմությունը և ընկղմվեցին դրա ստեղծման մթնոլորտի մեջ: Հյուրերին ներկայացվեց նաև հայկական բնության առատաձեռնությունը և դրա արտացոլումը սև և ոսկե գույներում, որոնք կիրառվել են փաթեթավորման վրա արտադրանքի էությունը կարևորելու համար: Համտեսի կարևորագույն մասերից մեկը դարձավ կուպաժի ամենահնեցված բաղադրիչի՝ 104 տարեկան սպիրտի համտեսը: Եվ, իհարկե, երեկոյի գագաթնակետն էր արտահայտիչ Էրեբունի 50 կուպաժի համտեսը: Համտեսին հաջորդեց ARARAT կոնյակի հետ զուգորդված հատուկ ճաշացանկով ընթրիքը, որը հյուրերին հնարավորություն ընձեռեց ևս մեկ անգամ հիանալ կուպաժի հագեցած նոտաներով:
Էրեբունի 50 կոնյակը համալրում է ARARAT-ի ուլտրապրեմիալ հավաքածուն, որի սկիզբը 2015 թվականին դրվել է Էրեբունի 30 կոնյակի թողարկմամբ: Կոչված լինելով հնագույն ամրոցի պատվին, որը դարձել է Հայաստանի սիրտը՝ Էրեբունի հավաքածուն արտացոլում է ARARAT կոնյակների առանցքն ու էությունը: Էրեբունի 50 արտահայտիչ կուպաժն ավելի քան 50 հազվագյուտ սպիրտների ներդաշնակ համադրություն է, որոնցից ամենահինը՝ Երևանի կոնյակի գործարանի գանձարանի հազվագյուտ նմուշը, 104 տարեկան է: Արևով օծված Էրեբունի 50-ը ARARAT շարքի գագաթնակետն է, քանզի այս կուպաժի սպիտներից յուրաքանչյուրն արտադրված է արևով ողողված և հաճախ «կյանքի օրրան» անվանվող Արարատյան դաշտավայրում աճող էնդեմիկ հայկական խաղողից: