ԱՐԱՐԱՏ Էրեբունի երեկո
Փետրվարի 23-ին Երևանի կոնյակի գործարանի պաշտոնական դիստրիբյուտորներից մեկի՝ Վինո & Վինոյի VIP գործընկերների և հաճախորդների համար անցկացվեց Էրեբունի 30 ուլտրա-պրեմիում հատուկ միջոցառումը: Royal Cascade ռեստորանում հյուրերը վայելեցին ԱՐԱՐԱՏ-ի հիման վրա պատրաստված կոկտեյլները՝ զմայլվելով քաղաքի աներևակայելի գեղեցիկ տեսարանով: Երեկոն մեկնարկեց Էրեբունի ուլտրա-պրեմիում կուպաժի մաս հանդիսացող բացառիկ սպիրտների համտեսով, որոնց շարքում էին 1987 և 1967 թվականի սպիրտները:
Հյուրերը նաև մեծ ոգևորությամբ համտեսեցին կուպաժի հազվագյուտ և ամենահին սպիրտներից մեկը՝ 1934 թվականի սպիրտը, որն էլ ընդգծում է կոնյակի յուրահատկությունը: Երեկոյի կիզակետը հանդիսացավ ԱՐԱՐԱՏ ապրանքանիշի դեսպանի կողմից ներկայացված ԱՐԱՐԱՏ Էրեբունի 30-ի պատմությունը և համտեսման գաղտնիքները, ինչը հնարավորություն ընձեռեց հյուրերին նորովի բացահայտել լեգենդար կոնյակի սահմանները: Համտեսին հաջորդեց ռեստորանի շեֆ խոհարարի կողմից պատրաստված հատուկ ճաշը, որն անցավ դաշնամուրային նվագակցության ներքո ջերմ և հյուրընկալ մթնոլորտում: