«Ոսկե դիմակը» Լատվիայում
Այս փառատոնն արտասովոր էր, ինչպես և ամբողջ թատերաշրջանը, որն այս տարի անցավ Լատվիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում:
Արդեն ձևավորված բարի ավանդույթի համաձայն, «Ոսկե դիմակը Լատվիայում» անցկացվեց երկրի երեք քաղաքներում՝ Ռիգայում, Վենտսպիլսում և Լիեպայայում: Փառատոնին ներկայացված էր ինը ներկայացում, որոնք առանձնացվել էին «Ոսկե դիմակ» ռուսական ազգային թատերական մրցանակի ժյուրիի և «Ոսկե դիմակը Լատվիայում» փառատոնի փորձագիտական խորհրդի անդամների կողմից:
Փառատոնի գլխավոր իրադարձությունը Մեծ թատրոնի բալետային խմբի ժամանումն էր, որը չի շրջագայել Լատվիայում 1980 թվականից սկսած: Հոկտեմբերի 8-ին և 9-ին Ռուսաստանի գլխավոր երաժշտական թատրոնը Լատվիայի ազգային օպերայի թատրոնի բեմում ներկայացրեց «Կամակոր կնոջ սանձահարումը» բացառիկ ներկայացումը՝ ստեղծված Դմիտրի Շոստակովիչի երաժշտության հիման վրա: Բալետի սիրահարներին քաջ հայտնի է, որ ականավոր պարուսույց Ժան-Քրիստոֆ Մայոն ստեղծում է օրիգինալ բեմադրություններ միայն իր՝ Les Ballets de Monte Carlo խմբի համար: «Կամակոր կնոջ սանձահարումը» հայտնի ֆրանսիացի պարուսույցի կենսագրության միակ բացառությունն է. հիանալի աշխատանք, որն արժանացել է երեք «Ոսկե դիմակ» մրցանակների՝ «Բալետի լավագույն ներկայացում», «Լավագույն կանացի դեր (Եկատերինա Կրիսանովա)», «Լավագույն տղամարդու դեր (Վլադիսլավ Լանտրատով)»:
Փառատոնի բացման երեկոն նշանավորվեց ԱՐԱՐԱՏ-ի փակ միջոցառմամբ, որի ընթացքում հյուրերին առաջարկվեց «Ոսկե դիմակ» փառատոնի անցկացման առթիվ հատուկ ստեղծված ԱՐԱՐԱՏ կոկտեյլներ:
Անակնկալներից մեկն Ազգերի թատրոնի լեգենդար «Շուկշինի պատմվածքներն» էր, որը հանդիսանում է լատվիացի ռեժիսոր Ալվիս Հերմանիսի դեբյուտը Ռուսաստանում:
Հանդիսատեսին անտարբեր չթողեցին վերջերս ստեղծված երեք ներկայացումները: Դրանցից ամենաաղմկոտը՝ Սոֆոկլեսի «Էդիպուս արքան», Եվգենի Վախթանգովի անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնի և Հունաստանի ազգային թատրոնի համատեղ աշխատանքն էր:
Վախթանգովի անվան թատրոնի երկրորդ բեմադրած ներկայացումը՝ Տադեուշ Սլոբոդզյանեքի «Մեր դասարանը», Ռիգայի, Վենտսպիլսի և Լիեպայայի հանդիսատեսին ծանոթացրեց երիտասարդ սերնդի դերասանների հետ:
Վենտսպիլս հոկտեմբերի 15 և Լիեպայա հոկտեմբերի 17-ն այցելելու ևս մեկ հիանալի առիթ էր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի «Մարդ, ով կնոջն գլխարկի տեղ էր ընդունել» ներկայացումն էր: Երիտասարդ ռեժիսոր Նիկիտա Կոբոլևը ստեղծել է այս ներկայացումը ամերիկացի նյարդաբան Օլիվեր Սաքսի բեսթսելերի հիման վրա:
Փառատոնի գործընկերն էր ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը:
«Ոսկե դիմակը Լատվիայում» փառատոնի գլխավոր գործընկերը 13 տարի շարունակ «Սեվերսալ» ընկերությունն է և Rietumu Banka-ն: Փառատոնն անց է կացվում Լատվիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների, Լատվիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների, Լատվիայի մշակութային կապիտալի պետական հիմնադրամի, Ռիգայի դումայի, Լիեպայայի դումայի, Վենտսպիլսյան դումայի և Ռիգայի Ազատ գոտու նավահանգստի ղեկավարման աջակցությամբ: Գլխավոր տեղեկատվական գործընկերն է Առաջին բալթյան ալիքը: Տեղեկատվական գործընկեր՝ Delfi պորտալ:
«Ոսկե դիմակը Լատվիայում» փառատոնի կազմակերպիչ՝ ART Forte ընկերություն:
Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է www.goldenmask.lv և www.artforte.lv կայքերում: