Իրադարձություններ / 25.12.2019

«Մատյան երախտագիտության» միջոցառում

«Մատյան երախտագիտության» միջոցառում

Նոյեմբերի 28-ին Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում կայացավ Մատյան երախտագիտության» միջոցառումը, որը կազմակերպվել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ ARARAT լեգենդար հայկական կոնյակի աջակցությամբ:

Միջոցառումը նվիրված էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ Հայաստանի պատմության մեջ գրանցված կործանիչ աղետին: Ռուսաստանին այս մատյանում հատուկ տեղ է ընձեռված, և Մոսկվայում տեղի ունեցած այս միջոցառմամբ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Ազնավուր» հիմնադրամը ցանկանում էին բոլոր հայերի անունից շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, ինչպես նաև ամբողջ աշխարհին:

Միջոցառմանը մասնակցել է շուրջ 800 հյուր, որոնց շարքում էին ՌԴ-ի և Մոսկվայի կառավարության ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, Ռուսաստանի և Հայաստանի հասարակական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, 1988-ի երկրաշարժի փրկարարական աշխատանքների մասնակիցներ, բժիշկներ և լրագրողներ: Հյուրերի շարքում էին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակից Միխայիլ Կուսնիրովիչը և շատ ուրիշներ:

Միջոցառումից հետո հյուրերին հնարավորություն ընձեռվեց վայելել ARARAT կոնյակը, ինչպես նաև նորովի բացահայտել լեգենդար խմիչքի սահմանները՝ համտեսելով նրա հիմքով պատրաստված կոկտեյլները: Միջոցառման հատուկ մասն էր կազմում անհերքելի արժեքներով միավորված երկու լեգենդների՝ մաեստրո Ազնավուրի և АРАРАТ կոնյակի համագործակցությանը նվիրված հատուկ տարածքը, որտեղ տեղադրվել էր երախտագիտության պատ, ինչպես նաև ARARAT Շառլ Ազնավուր բարը:

ARARAT լեգենդար հայկական կոնյակը «Ավրորայի» կողքին եղել է սկզբնավորումից ի վեր՝ աջակցելով 2016 և 2017 թվականների մրցանակաբաշխության արարողությունների անցկացմանը: Ընթացիկ տարում ARARAT-ի և մարդասիրական նախաձեռնության ամենավառ դրվագներից մեկը եղավ Երևանի կոնյակի գործարանում անցկացված «ԱՐԱՐԱՏ Առատաձեռնության ընթրիք: Հարգանքի տուրք «Ավրորայի» հերոսներին» միջոցառումը, որը միավորել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն հյուրերին:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: