Ինտերակտիվ խաղ ARARAT-ի կողմից
ARARAT լեգենդար հայկական կոնյակը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ հանդես եկավ նորարարական նախաձեռնությամբ՝ ուսուցողական ARARAT Quest-ով:
Այդպիսով, մարտի 7-ին և 8-ին Երևանի սիրված սրճարանների՝ Cafe XV-ի, Compote Bar and Grill Garden-ի և Montmartre Restaurant-Cocktail-Bar-ի այցելուներին հնարավորություն ընձեռվեց ոչ միայն հետաքրքիր ժամանց անցկացնել ընկերների և մտերիմների հետ, այլ նաև բացահայտել կոնյակագործության աշխարհը և ծանոթանալ ARARAT կոնյակի արտադրության ու պատմության գաղտնիքներին: Նշված վայրերի այցելուներն այդ օրերին իրենց ցանկությամբ կարող էին ներբեռնել ARARAT Quest-ի էջը, հավաքել թիմ և բացահայտել ARARAT-ն ինտերակտիվ խաղի միջոցով: Ինտերակտիվ խաղի մրցանակն էր ARARAT Apricot-ով պատրաստված Apricot Friends կոկտեյլը, որը, ստեղծելով անկեղծ շփման պահեր, տոնական երեկոն դարձրեց էլ ավելի յուրահատուկ և գունագեղ:
Apricot Friends կոկտեյլի բաղադրատոմսը հասանելի է araratbrandy.com կայքում, իսկ նրանց համար, ով առավել հետաքրքրված է կոկտեյլային մշակույթով և դրա եզրերի բացահայտմամբ, առաջարկում ենք հետևել ԱՐԱՐԱՏ թանգարանի #CocktailDay միջոցառմուների շարքին https://www.facebook.com/ARARATMuseum/:
Իր շարքի մեջ բացառիկ ARARAT Apricot-ն ավանդույթնների և վարպետության նոր արևային բեկումն է: ARARAT Apricot-ը ստեղծված է 6 տարվա հնացման ARARAT կոնյակի հիմքով, որի օրգանոլեպտիկ հարստությունը լրացված է ծիրանի նուրբ համով: Համային նոր չափանիշ սահմանող 35% թնդությամբ ARARAT Apricot-ն ունի անսպասելիորեն փափուկ համ, որտեղ կոնյակի ավանդական օրգանոլեպտիկ հատկանիշները նրբագեղորեն զարդարված են ծիրանի երանգներով: