Իրադարձություններ / 29.05.2017

«Լա Բոհեմ» բալետ

«Լա Բոհեմ» բալետ

Սույն թվականի մայիսի 29-ին լեգենդար ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակների աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրին նվիրված բալետի պրեմիերան: Ներկայացմանը ներկա գտնվեց հենց ինքը՝ Ազնավուրը:

«Լա Բոհեմ» բալետային ներկայացումը նվիրվում է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին և բեմադրված է նրա 12 երգերի վրա: Այնուամենայնիվ, բալետը չի հավակնում ներկայացնելու Ազնավուրի կենսագրությունը և ոչ էլ միշտ արտացոլում է նրա երգերի բովանդակությունը, այլ հանդիսանում է նրա կերպարի, անցած կյանքի և զգացմունքների մետաֆորան:

Մեկ գործողությամբ ներկայացումը ժամանակակից բալետի լեզվով բացահայտում է լեգենդար շանսոնյեի բնույթը՝ մի անձի, որը կյանքի և սիրո ճանապարհին առնչվում է բազմաթիվ խոչընդոտների, սակայն հաղթահարում է դրանք՝ իրագործելով իր երազանքը։

Բեմադրող խորեոգրաֆը և սցենարի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: