Իրադարձություններ / 26.11.2019

«Հայաստանի հրաշք գանձերը» ԱՐԱՐԱՏ թանգարանում

«Հայաստանի հրաշք գանձերը» ԱՐԱՐԱՏ թանգարանում

Նոյեմբերի 22-ին ԱՐԱՐԱՏ թանգարանը ներկայացրեց իր նոր մշակութային նախաձեռնությունը՝ հատուկ ցուցասրահի բացումը, որը կհանդիսանա յուրօրինակ մի կամուրջ թանգարանի այցելուների և տարբեր արվեստագետների միջև:

«Սա ԱՐԱՐԱՏ թանգարանի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որը սակայն առանձնահատուկ է իր ձևաչափով։ Ցանկացել ենք ստեղծել մի հարթակ, որը կօգնի մեր այցելուներին ճանաչել Հայաստանը նաև իր մշակույթով», — նշել է ԱՐԱՐԱՏ թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։

Ցուցասրահի բացումը նշանավորվեց Նարեկ Վան Աշուղաթոյանի «Հայաստանի հրաշք գանձերը» ցուցահանդեսով: Ցուցադրված «Հայաստան» ստեղծագործությունը ներկայացված էր մի նկարի պատմության ձևաչափով, իսկ նկարի կողքին կարելի էր տեսնել դրա ստեղծմանը նախորդած ճանապարհորդությունը՝ առաջին նշումներ, գունազարդում, աշխատանք արվեստանոցում:

«Հայաստան» ստեղծագործությունը հանդիսանում է Երևանի կոնյակի գործարանի և Նարեկ Վան Աշուղաթոյանի ավելի վաղ իրականացված համագործակցության արդյունքը: Այն իրենից ներկայացնում է Հայաստանը բնորոշող պատկերների մի ամբողջություն՝ արվեստասերներին հնարավորություն ընձեռելով մեկ նկարում տեսնել երկրի ճանաչված պատմամշակութային կոթողները:

«Ես ուզում էի նկարել Հայաստանը շատ ուրախ գույներով։ Մեր շուրջը գորշությունը, մուգ գույները, տխրությունն անպակաս են։ Մեր երկրում կան շատ վառ ու լուսավոր կետեր, պարզապես դրանք տեսնելու համար միայն աչքերը բավարար չեն, անհրաժեշտ է նաև զգալ այն միջավայրը, որում ապրում ես»,- ասել է Նարեկ Վան Աշուղաթոյանը։

Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 4-ը:

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը
Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
Նորություններ / 28.01.2025

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր

ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն մրցանակի։
Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում
Իրադարձություններ / 28.07.2024

Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 28-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ կոնյակագործ Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: