Նոր ներկայացում «ARARAT Gostinaya» — ում
Մայիսի 7-ին ARARAT լեգենդար հայկական կոնյակը և Artishock թատրոնը հանդես եկան «Pesennik» ներկայացմամբ «ARARAT Gostinaya» նախագծի շրջանակներում, որը կայացավ առցանց:
Լինելով արդեն հաջողած և սիրված նախագիծ հանդիսատեսի համար առավել ծանոթ ձևաչափով՝ «ARARAT Gostinaya»-ն ձևափոխվեց՝ հաշվի առնելով ներկայիս իրականությունը: Այս անգամ նախագիծը կայացավ թվային տիրույթում և հեռարձակվեց Artishock թատրոնի YouTube-յան ալիքով: Բեմականացման հիմքում ընկած էին ARARAT-ի արժեքները՝ սեր, առատաձեռնություն, վարպետություն և փառք, ինչպես նաև տարբեր ազգերի, մշակույթների և լեզուների մարդկանց մեկ սեղանի շուրջ համախմբելու ցանկությունը, թեպետ այս անգամ միայն առցանց: Ներկայացման ընթացքում աշխարհի տարբեր անկյուններից հեռարձակմանը միացած դիտորդները զմայլվեցին ավանդական հայկական, ռուսական, ղազախական և ուկրաինական երգերի կատարումներով, որոնք ջերմ մթնոլորտ էին ստեղծել և հնարավորություն ընձեռել տանը գտնվելով ARARAT պահեր վայելել: Նախաձեռնությունը նաև դարձավ դերասաններին և թատրոնին ցուցաբերվող աջակցություն մշակութային իրադարձությունների անցկացման արգելքի ժամանակահատվածում:
«ARARAT Gostinaya» նախագիծը ներկայացվել է 2019 թվ.-ին և արդեն անց է կացվել Ղազախստանի երկու խոշոր քաղաքներում՝ Ալմաթիում և Շիմկենթում: «ARARAT Gostinaya»-ն ոչ միայն արտացոլում է ARARAT-ի արժեքները, այն նաև ցուցադրում է հայ ժողովրդին բնորոշ առատաձեռնությունը:
Ընկղմվել աներևակայելի թատերական մթնոլորտի մեջ կարելի է դիտելով հեռարձակումը, որը հասանելի է այստեղ՝: