Երևանյան երեկո
Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ լեգենդար Երևան կոնյակի վերածննդին նվիրված պաշտոնական ընթրիքը, որն էլ եզրափակեց «ԱՐԱՐԱՏ Երևան» նախագիծը: Ճանաչված աստղերը, դիվանագետները, ինչպես նաև բիզնեսի և լրատվական ոլորտի ներկայացուցիչները հավաքվեցին Դոլմամա ռեստորանում վայելելու Երևանյան ոճի երեկո ընթրիքի մենյուով, որի ոգեշնչման աղբյուրը հանդիսացել է ԱՐԱՐԱՏ-ը: Միջոցառմանը հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու լեգենդար կուպաժն իր երկու մատուցմամբ, որոնք ներկայացրեց Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը: Հյուրերը նաև վայելեցին Երևանին նվիրված ԱՐԱՐԱՏ կոկտեյլներ և երաժշտական ծրագիր Ֆորշի և Արթուր Իսպիրյանի կատարմամբ:
Լեգենդար Երևան կուպաժի վերաթողարկվել է ի նշանավորումն մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանի: Կուպաժը ստեղծվել է կոնյակագործության անգերազանցելի վարպետ Մարգար Սեդրակյանի կողմից 1947թվ.-ին՝ նոր շեմ սահմանելով համաշխարհային կոնյակագործության մեջ: 57% թնդությամբ կոնյակն իր ժամանակների նորարարությունն էր: Բազմաթիվ մրցանակների արժանացած 10 տարվա հնացման Երևան կոնյակը վերստեղծվել է վարպետի օրիգինալ կուպաժի հիման վրա և ունի հագեցած սաթի գույն անկրկնելի ոսկե երանգներով: ԱՐԱՐԱՏ Երևանն առանձնանում է սերուցքային կարամելի, լորենու մեղրի, նուշի և սալորաչրի բույրով: Չորամրգերի և բոված ընկույզի երանգներով աշխույժ, մարմնեղ համը փոխակերպվում է հաճելի այրոցով և ցիտրուսային նրբերանգներով հետհամի: