Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը
Պետական Էրմիտաժը ու Pernod Ricard Rouss ընկերությունը հայտարարում են եռամյա համագործակցության մեկնարկի մասին. Pernod Ricard Rouss-ը դառնում է աշխարհի խոշորագույն արվեստի թանգարաններից մեկի գործընկերը` պատիվ ունենալով համալրել Էրմիտաժ թանգարանի «Ընկերների ակումբը»։
Գործընկերության ծրագիրը ներկայացվել է 2021 թվականի հունիսի 17-ին Պետական Էրմիտաժի Խորհրդի դահլիճում ՝ Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու և Երևանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի կողմից:
«Այս իրադարձությունը մի քանի կարևոր նշանակություն ունի: Ամենակարևորը, թերևս, հարգանքի և երախտագիտության տուրքն է Պետական Էրմիտաժին, նրա համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման, մասսայականացման և ապագա սերունդներին փոխանցելու աննկարագրելի դերի համար։ Այդ հարցում Էրմիտաժի դերը չի կարելի գերագնահատել: Եվ բիզնեսը, որպես հասարակության մի մաս, պետք է օգնի ինչպես Էրմիտաժին, այնպես էլ Ռուսաստանի և աշխարհի այլ մշակութային կենտրոններին: Նախագծին մի այլ կարևոր իմաստ է հաղորդում նաև Pernod Ricard ընկերության առաքելությունը ամբողջ աշխարհում։ Իր հիմնադրման պահից ի վեր Pernod Ricard ընկերությունը աջակցում է մշակույթը, արվեստը, ինչպես նաև ստեղծագործական նախաձեռնությունները ոչ միայն Ռուսաստանում, Ֆրանսիայում և Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններում։ Դա կազմում է մեր ԴՆԹ-ի մի մասը», - ասաց Երևանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը։
Համագործակցության հիմքում ընկած է Պետական Էրմիտաժ թանգարանի հավաքածուի նմուշների մի մասի վերականգնումը: Pernod Ricard Rouss ընկերությունը, ներկայացնելով Երևանի կոնյակի գործարանի արտադրանքը և ապահովելով նրա առաջատար դիրքերը ռուսական շուկայում, ստանձնելու է Էրմիտաժի հավաքածուի Հայաստանի միջնադարյան արվեստը ներկայացնող ավելի քան 1500 ցուցանմուշների վերականգման աշխատանքները։
Էրմիտաժում մշտական ցուցադրությունը ներառում է հայկական արվեստի եզակի նմուշներ, այդ թվում `Բորիս Պիոտրովսկու գլխավորած արշավախմբի գտածոները, Իոսիֆ Օրբելու պեղումների ընթացքում հայտնաբերված իրեր. Հայաստանի կառավարության նվերները Էրմիտաժին:
Պետական Էրմիտաժում հայկական արվեստի հավաքածուի ձևավորման հիմնական դերերից մեկը խաղացել է Բորիս Պիոտրովսկին, արևելագետ և հնագետ, 1964-1990 թվականներին Պետական էրմիտաժի տնօրեն:
Pernod Ricard միջազգային ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում, վաղուց հայտնի է իր հովանավորչական գործունեությամբ: Սա ընկերության հիմնադիր, արվեստի գիտակ, «Passion de Creer» գրքի հեղինակ Փոլ Ռիկարի ժառանգությունն է: 1998 թ.-ին Փարիզում հիմնադրված Pernod Ricard հիմնադրամը հայտնի է լայնամասշտաբ մշակութային նախագծեր իրականացնելու և արվեստի աշխարհում նոր անուններ հայտնաբերելու և լավագույններին Prix Ricard մրցանակներով պարգևատրելու համար: Բացի այդ, Pernod Ricard-ը տարբեր ժամանակներում համագործակցել է համաշխարհային արվեստի այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք են Փարիզի Պոմպիդու կենտրոնը, Լոնդոնի Սաատչի պատկերասրահը, Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանը և Նյու Յորքի Ժամանակից արվեստի Նոր թանգարանը: Այսօր Pernod Ricard-ը հպարտ է, որ այս ցանկը համալրում է Պետերբուրգի Պետական Էրմիտաժ թանգարանը:
«Հովանավորչությունը Pernod Ricard-ի կարևոր առաքելություններից է։ Ինչպես և մեր ընկերության հիմնադիր Փոլ Ռիկարը, մենք ևս ամենօրյա գործունեության մեջ մենք ոգեշնչվում ենք արվեստով: Այսօր մենք պատիվ ունենք դառնալ աշխարհի հսկայական թանգարաններից մեկի՝ Էրմիտաժի գործընկերը, որի շրջանակներում երբեք չի դադարել ռուս-ֆրանսիական և միջազգային մշակութային շփումները: Եվ որպես «Էրմիտաժ» ընկերների ակումբի անդամ, մենք մեր համեստ ներդրումն ենք ունենում երկու երկրների և մշակույթների այս երկխոսության մեջ», - մեկնաբանեց Pernod Ricard Rouss ընկերության գործադիր տնօրեն Լորան Պյուեն:
Pernod Ricard Rouss- ի շուկայավարության տնօրեն Կարին Մադելրյոն հավելեց, որ այս նախաձեռնությունը ընկերության և Պետական Էրմիտաժի միջև բարեկամության և փոխգործակցության առաջին քայլը չէ. «Միխայիլ Պիոտրովսկին հաճախ էր հյուրընկալվում տարբեր մշակութային միջոցառումների, որոնց աջակցում էին Pernod Ricard Rouss -ը Ռուսաստանում և Երևանի կոնյակի գործարանը Հայաստանում։
Այս միջոցառումներից մեկի ընթացքում, որը մենք կոչեցինք «Երախտագիտության արարողություն», Միխայիլ Բորիսովիչն ասաց, որ «Շնորհակալություն» ասելու արվեստը քաղաքակիրթ մարդու թերևս ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Որպես Ռուսաստանում Pernod Ricard- ի շուկայավարության տնօրեն, որպես Երևանի կոնյակի գործարանում երկար տարիներ աշխատած անձ, որպես ֆրանսուհի, ում երեխաները խոսում են և՛ ֆրանսերեն, և՛ ռուսերեն, որպես Ռուսաստանին և Հայաստանին և, իհարկե, Սանկտ Պետերբուրգին սիրահարված մարդ, ուզում եմ «Շնորհակալություն» հայտնել այս գործընկերության համար Էրմիտաժին, պարոն Պիոտրովսկուն և, իհարկե, Էրմիտաժի ամբողջ թիմին»: