Իրադարձություններ / 03.11.2018

Փողային երգեհոնի շնորհանդես Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում

Փողային երգեհոնի շնորհանդես Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում

Սույն թվականի նոյեմբերի 3-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ փողային երգեհոնի շնորհանդես:

Հայաստանում նման բացառիկ գործիք տեղադրելը իրականություն դարձավ Պեռնո Ռիկար ընկերության և Երևանի կոնյակի գործարանի աջակցության շնորհիվ:

Մշակութային հարուստ անցյալ ունեցող հանրապետության երկրորդ քաղաք երգեհոն բերելը միջազգային մրցույթների դափնեկիր, ֆրանսաբնակ, ծննունդով Գյումրիից երգեհոնահարուհի, «Գյումրու բարեկամներ. Ֆրանսիա» միության նախագահ Նարինե Սիմոնյանի նախաձեռնությունն է, ով հետագայում նախատեսում այստեղ նաև բացել երգեհոնային և երգեհոնաշինարության դպրոց:

Երգեհոնի շնորհանդեսի կապակցությամբ Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր երաժշտության ցերեկույթ, որի շրջանակներում կենդանի կատարմաբ հանդես եկավ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը:

Եկեղեցում տեղադրված այս երգեհոնը ձեռք է բերվել անհատ հավաքածուից: Խորհրդանշական է, որ գործիքով նվագել է ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր, երգեհոնահար Օլիվյե Մեսսիանը:

Գործիքը պատրաստված է երգեհոնաշինարարության բնագավառում հայտնի Ռոթինգերների տոհմի կողմից, որն ունի ավելի քան 250-ամյա ավանդույթներ: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏ հատուկ հյուրասիրություն:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: