«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան
Երևանում կայացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմի երկար սպասված հայաստանյան պրեմիերան:
Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում, որից հետո ֆիլմի բովանդակային և ստեղծագործական մոտեցումները հյուրերը քննարկեցին մեկ գավաթ ARARAT կոկտեյլների շուրջ: Ավանդույթի համաձայն` ARARAT կոնյակները ուղեկցում են մշակութային նշանավոր իրադարձությունները:
Արման Նշանյանի ֆիլմը Համիդյան ջարդերի շուրջ հյուսում է մարդկային պատմությունների մի քանի նարատիվներ` կենտրոնական մաս դարձնելով Կոմիտասի կյանքի ողբերգական ուղին: Ֆիլմի աշխատանքների վրա ծավալուն գործունեությունն իրականացվել է Oսկարի կրկնակի դափնեկիր, կինոգործիչ Նիք Վալլելոնգայի հետ համատեղ աշխատանքների շրջանակներում: Իր հայաստանյան այցի ընթացքում Նիք Վալլելոնգան հյուրընկալվեց ARARAT թանգարանում, որտեղ կինոգործիչը ծանոթացավ հայկական մշակույթի կարևոր մաս կազմող` լեգենդար կոնյակի պատմության և վարպետության գաղտնիքների հետ:
ARARAT լեգենդար հայկական կոնյակները շարունակում են սատարել կինոյի աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, որոնք նպաստում են հայկական մշակույթի նորովի ներկայացմանն ու հանրայնացմանը: