Իրադարձություններ / 21.03.2018

Առաջին ARARAT Cocktail Meet-Up

Առաջին ARARAT Cocktail Meet-Up

Մարտի 17-ին Երևանի կոնյակի գործարանում նորամուծություններն ու ավանդույթները համատեղող բարմենների համար տեղի ունեցավ առաջին ARARAT Cocktail Meet-Up նախաձեռնությունը, որը կազմակերպվել էր Բարմենների Հայկական Ասոցիացիայի հետ համատեղ:

Միջոցառմանը քաղաքի լավագույն 35 բարմենները ծանոթացան ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակի պատմությանը և նրա նախաձեռնություններին աշխարհի տարբեր երկրներում: Նրանց ներկայացվեցին նաև ԱՐԱՐԱՏ կոկտեյլները և լեգենդար կոնյակի մաքուր տեսքով մատուցման նոր եղանակները: Միջոցառման ընթացքում բարմեններին նաև ընձեռվեց Էրեբունի 30 կոնյակը և ԱՐԱՐԱՏ Մեկ Տակառից խմիչքը համտեսելու բացառիկ հնարավորությունը: Այնուհետև բարմենները մասնակցեցին ԱՐԱՐԱՏ-ով կոկտեյլներ պատրաստելու մրցույթին, որի ավարտին լավագույն արդյունքներ ցուցադրած երեք բարմեններին հանձնվեցին հատուկ մրցանակներ:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: