Իրադարձություններ / 07.11.2019

«Վերջին հրեշտակի մասին հեքիաթը»

«Վերջին հրեշտակի մասին հեքիաթը»

Նոյեմբերի 2-ին Ազգերի թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հրեշտակի մասին հեքիաթը» ներկայացման պրեմիերան: Պրեմիերայի գործընկերն էր ARARAT լեգենդար հայկական կոնյակը:

«Վերջին հրեշտակի մասին հեքիաթը» դարձավ Ազգերի թատրոնի և «Ոսկե դիմակ» մրցանակի բազմակի դափնեկիր, Մեծ դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչիի երկրորդ համատեղ աշխատանքը: Ներկայացման հիմքում ընկած են Ռոման Միխայլովի ստեղծագործությունները և Ալեքսեյ Սամորյադովի համանուն հեքիաթը: Ներկայացումը մի յուրօրինակ ճամփորդություն է ծննդյան օրվանից մինչև մահ` տեսիլքների, նշանների, երազների միջոցով: Ներկայացման դերերում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սովրեմեննիկ թատրոնի դերասանուհի Լիյա Ախեդժակովան, Մուսյա Տոտիբաձեն, Ռոսսոմախին եղբայրները, ինչպես նաև Վիկտորիա Միրոշնիչենկոն, ով նկարահանվել է Կանտեմիր Բալագովի «Լողլողը» ֆիլմում:

ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որն ավանդաբար աջակցում է առավել նշանակալի թատերական իրադարձություններին, չկարողացավ անտեսել ներկայացման պրեմիերան և հանդես եկավ գործընկերոջ դերում: Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել ARARAT կոնյակները և գնահատել դրանց օրգանոլեպտիկ հարստությունը, ինչպես նաև վայելել դրանց հիմքով պատրաստված կոկտեյլները:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: