Նորություններ / 10.11.2019

Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է վարպետության նոր բարձունք

Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է վարպետության նոր բարձունք

Երևանի կոնյակի գործարանի նոր Էրեբունի 50 կոնյակը համալրում է ARARAT-ի ուլտրապրեմիալ հավաքածուն, որի սկիզբը 2015 թվականին դրվել է Էրեբունի 30 կոնյակի թողարկմամբ: Կոչված լինելով հնագույն ամրոցի պատվին, որը դարձել է Հայաստանի սիրտը՝ Էրեբունի հավաքածուն արտացոլում է ARARAT կոնյակների առանցքն ու էությունը:

Այն ARARAT-ի ներկայիս շարքի ամենահնացված կոնյակն է՝ վառ, հագեցած, անկրկնելի էջ հայկական կոնյակագործության 130-ամյա պատմության մեջ:

Էրեբունի 50 արտահայտիչ կուպաժն ավելի քան 50 հազվագյուտ սպիրտների ներդաշնակ համադրություն է, որոնցից ամենահինը՝ Երևանի կոնյակի գործարանի գանձարանի հազվագյուտ նմուշը, 104 տարեկան է: Արևով օծված Էրեբունի 50-ը ARARAT շարքի գագաթնակետն է, քանզի այս կուպաժի սպիտներից յուրաքանչյուրն արտադրված է արևով ողողված և հաճախ «կյանքի օրրան» անվանվող Արարատյան դաշտավայրում աճող էնդեմիկ հայկական խաղողից:

«Տարբեր երկրներում Էրեբունի 50 տարեկան կոնյակի հայտնվելը կամրապնդի ARARAT-ի առաջատար դիրքը որպես ողջ աշխարհում պրեմիում դասի ներկրվող կարևորագույն բրենդիներից մեկը: ARARAT-ն առավել ցայտուն է ներկայանում ուլտրապրեմիում կարգում՝ հայկական կոնյակի սիրահարների համար բացահայտելով նոր բացառիկ համ: Էրեբունի 50-ը Երևանի կոնյակի գործարանի գանձարանում պահվող հազվագյուտ սպիրտների բացառիկ կուպաժ է: Ոգեշնչվելով պերճանքի խորհրդանիշ հանդիսացող Էրեբունի փառահեղ ամրոցով և Հայաստանի բնության առատությամբ ՝ այս 50 տարեկան կուպաժը դարձել է ժառանգության և վարպետների իրական կրքի բուն էությունը՝ բացահայտելով ARARAT կոնյակների նոր, բացառիկ եզրը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն: Էրեբունի 50-ը ներկայացված է բացառիկ դեկանտերով, որը ստեղծվել է ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սեի կողմից:

«Էրեբունի 50-ի պես արտադրանքի համար առավել հարմար փաթեթավորում ստեղծելիս ինձ գրավեց Հայաստանի աութենտիկ խորհրդանիշները նորովի ներկայացնելու գաղափարը, մասնավորապես՝ օբսիդիանը, որպես հայկական հողի սև ադամանդ և արևը՝ առատաձեռնության իրական արտահայտում: Հենց այս ջերմությունն եմ ես արտահայտել ոսկե մասերում, որոնք հիշեցնում են հին աստվածների խորհրդանշական թևերը, և ում պատկերները մինչ օրս զարդարում են Էրեբունի ամրոցի հարթաքանդակները: Այդ պատճառով դեկանտերն իրենից ներկայացնում է երկու գույների՝ սևի և ոսկեգույնի մինիմալիստական, բայց և պերճախոս հակադրություն», - ընդգծում է Ֆիլիպ Սեն:

Անգին ժամանակ, առատաձեռն բնություն և հղկված վարպետություն՝ ARARAT-ն անզուգականությամբ օժտած ինքնատիպ միություն:

«Շքեղ: Բացառիկ: Կատարյալ: Էրեբունի 50-ը անվերջ բացահայտումների սկիզբ է: Այս կոնյակի հարուստ համը նրբագեղ արաբեսկ է, որի ողջ գեղեցկությունը կարող են գնահատել վայելքի իրական գիտակները: Հազվագյուտ սպիրտների ազնվական համադրությունը դարձնում է այս կուպաժն հիրավի բացառիկ և պարգևում է հագեցած սաթե գույն կարմիր փայտի և ոսկու շողքով: Այն ունի անկրկնելի համահոտային փունջ, որտեղ նկատելի են ծիրանաչրի, սալորի և մեխակի երագները: Մետաքսյա պարուրող համը երանգավորված է բոված պնդուկի և շոկոլադի ալիքներով: Երկար հետհամի ժամանակ նկատելի է ժամանակի դրած կնիքը՝ հին կաղնու տտիպությունը», - պատմում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը՝ Էրեբունի 50-ի հեղինակը:

Այլ նորություններ

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: