Իրադարձություններ / 13.07.2019

«Երևանի Գաստրո օր»

«Երևանի Գաստրո օր»

Հուլիսի 13-ին Զաքյան փողոցում կատարյալ տոնախմբություն էր. քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները հավաքվել էին ճաշակելու հայկական և միջազգային խոհանոցի ուտեստները, համտեսելու ներկայացված խմիչքների տեսականին և կենդանի երաժշտության ներքո վայելելու Երևանյան երեկոն: Այս ամենը հնարավոր դարձավ «Երևանի Գաստրո օր» նախագծի շրջանակներում, որն անց էր կացվում առաջին անգամ:

Միջոցառմանը մասնակցում էր նաև ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որը ներկայացված էր Հայաստանի երկու խորհրդանիշները՝ ARARAT-ը և ծիրանը մարմնավորող իր նորարարական արտադրանքով: ARARAT Apricot-ի վառ գունային և ոճային լուծումներով ձևավորված տաղավարը միջոցառման ամենամարդաշատ վայրերից մեկն էր: ARARAT-ի հատուկ բարի մոտ այցելուներին առաջարկվեցին ARARAT Apricot-ի հիմքով պատրաստված կոկտեյլներ, ինչպես նաև խմիչքն ինքնին մաքուր մատուցմամբ, որը նրանք հնարավորություն ունեցան վայելելու հարմարավետ հանգստի գոտում: Դե իսկ միջոցառման ARARAT պահերը կարելի էր հուշերում պահել թարմ ծիրանով զարդարված հատուկ վայրում լուսանկարվելու միջոցով:

«Երևանի Գաստրո օր» միջոցառումն անց էր կացվում «ոչ պլաստիկին» կարգախոսի ներքո և նպատակ ուներ նպաստելու Հայաստանում պատասխանատու տուրիզմի զարգացմանը: Բնությանը պահպանմանն ուղղված և նրան վնաս չհասցնող միջոցառումներ անցկացնելու գաղափարախոսությունը չափազանց մոտ է ARARAT ապրանքանիշի վարած քաղաքականությանը: Այսպես, դեռևս 2018 թվ.-ի սկզբին, Երևանի կոնյակի գործարանը հայտարարել էր իր գործունեության ցանկացած բնագավառում, այդ թվում միջոցառումների ժամանակ, կենսաբանորեն չքայքայվող կոկտեյլային պլաստիկ ձողիկներ և խառնիչներ չկիրառելու որոշման մասին: «Երևանի Գաստրո օր» նախաձեռնությունը ևս բացառություն չէր. միջոցառման ընթացքում օգտագործվել են բացառապես թղթից պատրաստված բաժակներ և ձողիկներ:

Միջոցառման ընթացում տիրող տոնական տրամադրության մեջ ընկղմվելու համար դիտեք տեսահոլովակը, որն հասանելի է այստեղ` https://www.youtube.com/watch?v=geE9Css8PCA:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: