Գաղտնիություն

Երևանի կոնյակի գործարանը, որպես տվյալներ մշակող ընկերություն հարգում է Ձեր տվյալների գաղտնիության իրավունքը, երբ օգտագործում եք մեր թվային մեդիաները (ինչպիսիք են՝ մեր կայքերը, մեր բջջային հավելվածները, սոցիալական ցանցերում մեր էջերը, մեր միջոցառումներին գրանցվելու համար նախատեսված ցանկացած ձևաթղթերը…) և էլեկտրոնային եղանակով հաղորդակցվում եք մեզ հետ:

Սույն գաղտնիության քաղաքականության նպատակն է Ձեզ տեղեկացնել, թե ինչպես է «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը, որը գրացնված է Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում 290.140.00020 և ունի գրանցված գրասենյակ հետևյալ հասցեով. Հայաստանի Հանրապետություն, 0082 Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 2 (այսուհետ՝ «Երևանի կոնյակի գործարան», «մենք» կամ «մեր») հավաքագրում, պահպանում, օգտագործում և մշակում Ձեր անձնական տվյալները, որոնք տրամադրվում են Երևանի կոնյակի գործարանի կողմից կառավարվող ցանկացած թվային մեդիաներին («թվային մեդիաներ»):

  1. Ի՞նչ անձնական տվյալներ ենք Ձեր մասին հավաքագրում և ինչպե՞ս ենք դա անում:

Անձնական տվյալները հավաքագրվում են միմիայն ստորև՝ 3-րդ բաժնում նշված նպատակներով և յուրաքանչյուր անգամ, երբ օգտվում եք մեր թվային մեդիաների կողմից առաջարկվող ցանկացած գործառույթից կամ ծառայությունից:
Վերոնշյալ գործառույթների և ծառայությունների իրականացման նպատակով հավաքագրվող տեղեկատվության տեսակներն ու չափը կարող են թարմացվել և փոփոխվել կախված Երևանի կոնյակի գործարանի գործունեությունից: Կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան, մենք կարող ենք օգտագործել տարբեր տեխնոլոգիաներ, որոնք հավաքագրում և տրամադրում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես եք Դուք մուտք գործում և օգտագործում մեր թվային մեդիաները: Մենք կարող ենք նաև օգտագործել մեր թվային մեդիաների օգտատերերի ժողովրդագրական տեղեկատվությունը, որոնք կարող ենք ստանալ երրորդ կողմերից, ինչպիսիք են Google-ը կամ Ձեր կողմից օգտագործվող սոցիալական ցանցերից («օգտագործվող տեղեկատվություն»): Օգտագործվող տեղեկատվությունը կարող է բաղկացած լինել Ձեր այցելած էջերից, դրանք դիտելու ժամանակահատվածից, թե որ խմիչքի մասին տեղեկություններ կամ այլ բովանդակությունն եք դիտել կամ տրամադրել, այցելության լեզուն, ներառյալ Ձեր մասին ժողովրդագրական տեղեկատվությունը (օրինակ, Ձեր տարիքը, սեռը և հետաքրքրության շրջանակները, որտեղ առկա է) և ինչ էջեր եք Դուք այցելել սույն էջը այցելելուց առաջ և այլն:

  1. Ինչպե՞ս և ինչու՞ ենք օգտագործում վերահսկող տեխնոլոգիան:

Երևանի կոնյակի գործարանը օգտագործում է վերահսկող տեխնոլոգիաներ, ինչպիսիք են քուքիները, IP հասցեները կամ գրանցման ֆայլերը (Log files): Վերահսկող տեխնոլոգիաները օգնում են մեզ հարմարեցնել մեր թվային մեդիաները Ձեր անձնական կարիքներին:

  • Մենք օգտագործում ենք քուքիները, ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես են այցելուներն օգտագործում մեր թվային մեդիաները և առաջարկվող գործիքներն ու ծառայությունները, ինչպես նաև դրանց օգտագործումը և ֆունկցիոնալությունը բարելավելու համար: Ձեր համաձայնությամբ, եթե դա պահանջվում է կիրառելի օրենսդրության համաձայն, մեր թվային մեդիան օգտագործում է քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ («քուքիներ»): Քուքիները փոքր նշոցներ են, որոնք տեղադրվում են Ձեր սարքում, և ծառայում են մի շարք նպատակների, ինչպես օրինակ թույլ են տալիս Ձեզ արդյունավետորեն անցնել էջից էջ, հիշել Ձեր նախասիրությունները և ընդհանուր բարելավում են Ձեր փորձը: Թվային մեդիաների վրա քուքիների օգտագործումը թույլ է տալիս վայելել ավելի սահուն այցեր և ավելի ճշգրիտ չափել Ձեր վարքագիծը մեր կայքում: Մեր կողմից օգտագործվող քուքիների և դրանց անջատման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ կարդալով քուքիների քաղաքականությունը:
  • IP հասցեն համար է, որը օգտագործվում է ցանցում գտնվող համակարգչի միջոցով, յուրաքանչյուր անգամ համացանցին մուտք գործելու ժամանակ Ձեր համակարգիչը նույնականացնելու համար: Մենք կարող ենք հետևել IP հասցեները (ի թիվս այլ բաների)՝ (i) տեխնիկական խնդիրների լուծման, (ii) կայքի ապահովության և անվտանգության պահպանման, (iii) կիրառելի օրենսդրության կամ պայմանագրային սահմանափակումներին համապատասխանելու նպատակով մեր թվային մեդիաներին մուտքը սահմանափակելու, և (iv) մեր թվային մեդիաների օգտագործման կարգը հասկանալու համար:
  • Մենք (կամ մեր անունից երրորդ կողմը) կարող է տեղեկատվություն հավաքագրել գրանցման ֆայլերի տեսքով, որոնք գրանցում են գործունեությունը թվային մեդիաների վրա և հավաքում վիճակագրություն օգտատերերի դիտարկման սովորությունների վերաբերյալ: Այս գրառումները ստեղծվում են անանուն կերպով և օգնում են մեզ հավաքել (ի թիվս այլ բաների), (i) օգտատիրոջ բրաուզերի տեսակը և օպերացիոն համակարգը, ii) օգտատիրոջ մուտքի մասին տեղեկությունները (ինչպես օրինակ՝ հղումը (URL), որով նրանք եկել են, ամսաթիվը և ժամը, երբ նրանք այցելել են մեր թվային մեդիա, որ էջերն են նրանք դիտել մեր թվային մեդիայում և ինչ ժամկետով), և (iii) նման այլ նավիգացիոն կամ սեղմմամբ ուղղորդված տվյալները: Մենք նաև օգտագործում ենք գրանցման ֆայլերում հավաքագրված տեղեկատվությունը մեր ներքին մարքեթինգի և ժողովրդագրական ուսումնասիրությունների համար, ուստի մենք կարող ենք մշտապես կատարելագործել և հարմարեցնել Ձեզ տրամադրվող առցանց ծառայությունները: Գրանցման ֆայլերը միայն ներքին օգտագործման համար են և կապված չեն որևէ կոնկրետ օգտատիրոջ հետ:
  1. Ի՞նչ նպատակով ենք օգտագործում Ձեր անձնական տվյալները և որոնք են օգտագործման իրավական հիմքերը:

Մենք Ձեր մասին տեղեկատվությունը հավաքում ենք հետևյալ նպատակներով՝

Ծառայության տրամադրման կամ պայմանագրի կատարման հետ կապված Ձեր հարցմանն արձագանքելու համար:

Երբ Դուք գրանցվում եք կամ մուտք եք գործում մեր թվային մեդիա (բջջային հավելվածներ, կայքեր, սոցիալական ցանցեր և այլն), Ձեր անձնական տվյալները օգտագործվում են Ձեզ տրամադրելու համապատասխան գործառույթներ և ծառայություններ, որոնց Դուք բաժանորդագրվել եք, և Ձեզ առաջարկելու արտոնություններ, որոնք սովորաբար Ձեզ տրամադրվում են գրանցման հետ միաժամանակ (օրինակ՝ գրանցման պահին ընտրած հաղորդագրությունների, միջոցառումների հրավերների ստացում, մասնակցություն խաղադրույքներին և այլն);
Երբ կատարում եք գնումներ մեր կայքերում՝ մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները` Ձեր պատվերը իրականացնելու և Ձեր ապրանքը առաքելու համար:
Ձեզ գործարքային կամ վարչական հաղորդակցությունը ուղարկելու համար՝ (օրինակ՝ հաստատման նամակը, երբ Դուք որոշակի գրանցում կամ գործունեություն եք իրականացնում կամ բաժանորդագրությունից դուրս եք գալիս), ինչպես նաև ծառայության վերաբերյալ որոշ հայտարարություններ (օրինակ` մեր գաղտնիության ծանուցումների թարմացումների, դադարեցված գործառույթների կամ մեր թվային մեդիաների ծրագրեր, մեր առցանց ծառայությունների փոփոխությունների կամ տեխնիկական աջակցության քաղաքականությունների կամ այլ հարակից փոփոխությունների վերաբերյալ ծանուցումներ);
Թույլ տալ մեզ Ձեր համաձայնությամբ ուղարկել մարքեթինգային տեղեկություններ՝
Ի լրումն այն նպատակների, որոնց համար տրամդրել եք Ձեր անձնական տվյալները, Ձեզ կարող են նաև առաջարկել (նշման վանդակի միջոցով կամ այլ կերպ) այն տարբերակը, որ Ձեր անձնական տվյալները օգտագործվեն որևէ գործունեության կամ ծառայության համար, որը տարբերվում է Ձեր կողմից ի սկզբանե պահանջած գործունեությունից կամ ծառայությունից: Օրինակ՝ եթե Դուք գրանցվում եք որևէ մրցույթի կամ այլ գովազդային նախաձեռնության, մեր թվային մեդիաների կողմից, որը կազմակերպում է գովազդային նախաձեռնությունը կամ այլ կայքերից, Դուք կարող եք նաև հրավիրվել գրանցվելու տեղեկագրերի կամ հիշեցումների:
Եթե Դուք ընտրում եք ստանալ սույն լրացուցիչ ծառայությունները, մենք կօգտագործենք Ձեր անձնական տվյալները` դրանք Ձեզ տրամադրելու համար:
Երբ Դուք օգտագործում եք «ուղարկել ընկերոջը» գործառույթը, այս անձնական տվյալները օգտագործվում են միայն մեկ անգամ, հաղորդակցությունն ուղարկելու համար, և համաձայն տեղական օրենսդրության, չի պահվում մեզ մոտ:
Երբ Դուք օգտագործում եք QR կոդ կամ Երևանի կոնյակի գործարանի արտադրանքների վրա ցուցադրված համարժեք գործառույթ, մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները, Ձեզ ավելի շատ տեղեկատվություն ուղարկելու համար այն ապրանքների վերաբերյալ, որոնց վրա ներկայացված է QR կոդը կամ համարժեք գործառույթը կամ այլ ապրանքների վերաբերյալ;
Որովհետև դա նաև Երևանի կոնյակի գործարանի օրինական շահագրգռվածությունն է՝ ավելի լավ ծառայել Ձեզ՝
Երբ պահանջվում է Ձեր համաձայնությամբ մենք կարող ենք երբեմն համատեղել, թարմացնել կամ հակառակ դեպքում ընդլայնել մեր՝ թվային մեդիայով հավաքագրված անձնական տվյալները, որոնք մենք ստանում ենք արտաքին գրառումներից կամ երրորդ անձանցից: Օրինակ՝ մենք կարող ենք միավորել զուտ ժողովրդագրական կամ հարցման արդյունքում ստացված տեղեկությունները (օրինակ՝ տարիքը, սեռը, ընտանեկան 
տեղեկատվությունը և այլ հետաքրքրությունները և այլն), որոնք կապված չեն Ձեր անձնական տվյալների հետ, մեր կողմից առաջարկների միջոցով ստացված անձնական տվյալների հետ (օրինակ` հաշվի գրանցման ժամանակ): Մենք կարող ենք օգտագործել վերը նշված միավորված տեղեկությունները և/ կամ ժողովրդագրական տեղեկատվությունը մեր ներքին մարքեթինգային և ժողովրդագրական ուսումնասիրությունների համար և մշտապես կատարելագործել, անհատականացնել, և հարմարեցնել Ձեզ տրամադրվող ապրանքներն ու ծառայությունները՝ ավելի լավ բավարարելու Ձեր կարիքները: Որոշ գործիքներ, որոնք մենք օգտագործում ենք, կարող են ներառել կիրառելի օրենքին ենթակա ավտոմատացված որոշումների կայացում: 
Կարծիքներ, հարցեր կամ մեկնաբանություններ մեր «հետադարձ կապի» (“Contact Us”) ձևաթղթի և մեր «ասա մեզ» (“Tell Us”) համապատասխանության հաշվետվության համակարգի միջոցով։ Եթե Դուք կապվեք մեզ հետ առցանց կոնտակտային ձևաթղթով, Ձեր անձնական տվյալները կօգտագործվեն Ձեր հարցմանը կամ մեկնաբանությանը արձագանքելու համար:
Մենք հոգ կտանենք, որ Ձեր անձնական տվյալները մնան ճշգրիտ և թարմացված և կխուսափենք մեր տվյալների բազայում կրկնօրինակումից՝ ստուգելով Ձեր՝ մեզ հետ, և / կամ մեր խմբի անդամ ստորաբաժանումներից որևէ մեկի հետ ունեցած հաղորդակցումներից յուրաքանչյուրը՝ համոզվելու համար, որ Ձեր անձնական տվյալները ճշգրիտ են կամ պետք են լրացումներ կամ թարմացումներ Ձեր տրամադրած լրացուցիչ տեղեկությունների հիման վրա:
Մենք կարող ենք իրականացնել ուսումնասիրություն, որը հիմնված կլինի մեր թվային մեդիաում Ձեր դիտումների հիման վրա՝ ավելի լավ հասկանալու Ձեր նախասիրությունները և հետաքրքրությունների շրջանակը և հարմարեցնելու մեր մարքեթինգային հաղորդակ-ցությունները Ձեր անձնական էջին, եթե Դուք չառարկեք սույն գաղտնիության քաղաքականության 9-րդ հոդվածում նշված պայմանները:
Երևանի կոնյակի գործարանը կարող է օգտագործել անձնական տվյալները, որոնք ներառում են ավտոմատացված որոշումների կայացում՝ ներառյալ պայմանագրի կատարման համար (օրինակ՝ խուսափելու համար խարդախ վճարումներից) կամ ըստ Ձեր հստակ համաձայնության՝ ավելի լավ ծառայելու համար Ձեր կարիքներին՝ ըստ Ձեր նախասիրությունների:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ օգտագործվող ավտոմատացված գործիքները պարբերաբար ստուգվում են, որպեսզի անձնական տվյալները մշակվեն պատշաճ կերպով: Հատուկ միջոցներ, ինչպիսիք են տվյալների նվազեցումը, ձեռնարկվում են անձնական էջերի ստեղծման ժամանակ: Դուք կարող եք արտահայտել Ձեր տեսակետը վերը նշված մուտքի իրավունքի միջոցով: Դուք նաև կարող եք վիճարկել ավտոմատացված որոշման արդյունքը նամակ ուղարկելով ստորև՝ 12-րդ բաժնում նշված կոնտակտային տվյալներով:

  1. Ի՞նչ է պատահում, եթե Դուք չեք ցանկանում տրամադրել Ձեր անձնական տվյալները:

Երբ Ձեզանից պահանջվում է ներկայացնել անձնական տվյալները և դուք ընտրում եք չներկայացնելու տարբերակը, հնարավոր է, որ Դուք չկարողանաք մասնակցել որոշակի գործողություններին և օգտագործել անհատականացված գործառույթներից, կամ Ձեզ առաջարկված այլ թվային մեդիաների ծառայությունները և հատուկ առաջարկները կարող են սահմանափակվել: Օրինակ, եթե հրաժարվում եք տրամադրել Ձեր էլեկտրոնային հասցեն, Դուք չեք կարողանա ստանալ մեր տեղեկագրերը կամ այլ կերպ գրանցվել մեր թվային մեդիաներում: Այնուամենայնիվ, պարզապես մեր թվային մեդիաներին ծանոթանալու և Երևանի կոնյակի գործարանի և մեր արտադրանքի մասին ավելին իմանալու համար, մեզ հարկավոր չէ տրամադրել որևէ անձնական տվյալ: Ցանկացած դեպքում մենք միշտ Ձեզ կտեղեկացնենք այն անձնական տվյալների մասին, որոնք անհրաժեշտ են շահավետ կերպով ծառայությունից օգտվելու համար:

 

  1. Ու՞մ և ինչու՞ ենք տրամադրում Ձեր անձնական տվյալները:

Պեռնո Ռիկար խմբի ներսում
Երևանի կոնյակի գործարանը կարող է կիսվել Ձեր անձնական տվյալներով Պեռնո Ռիկար խմբի ներսում՝ ներառյալ իր անդամ ցանկացած ընկերությունների հետ ամբողջ աշխարհում, 3-րդ բաժնում նշված նպատակներով: Երրորդ կողմերին
Երևանի կոնյակի գործարանը կարող է նաև կիսվել Ձեր անձնական տվյալներով երրորդ կողմերի հետ, սակայն միայն հետևյալ դեպքերում՝
Մարքեթինգային նպատակով, եթե Դուք մեզ տրամադրել եք Ձեր համաձայնությունը;
Աջակցման նպատակներով. մենք կարող ենք տրամադրել ծառայություններ մատուցողներին, գործակալներին կամ կապալառուներին օգտագործել մեր թվային մեդիայի ներքին գործառնություններին աջակցություն ցուցաբերելու համար և դրանց կամ դրանցում հասանելի տարբեր ֆունկցիաների, ծրագրերի և գովազդային առաջխաղացման վարման համար: Ցանկացած նման երրորդ կողմ մշտապես ապահովում է Ձեր անձնական տվյալների անվտանգությունը նույն մակարդակի վրա, ինչ Երևանի կոնյակի գործարանը և, երբ անհրաժեշտ է, պարտավորված է օրինական համաձայնագրով պահպանել Ձեր անձնական տվյալները գաղտնի, անվտանգ և օգտագործել դրանք միայն Երևանի կոնյակի գործարանի հատուկ հրահանգներով;
Համատեղ և համաֆինանսավորված ծրագրերի և գովազդային նպատակների համար. երբ մենք իրականացնում ենք միասնական կամ համաֆինանսավորված ծրագիր կամ գովազդային առաջխաղացում մեր թվային մեդիաների միջոցով մեկ այլ ընկերության, կազմակերպության կամ այլ հեղինակավոր երրորդ կողմի հետ. և, որպես այս իրադարձության մաս, հավաքագրում ենք և մշակում ենք անձնական տվյալներ, մենք կարող ենք կիսել Ձեր անձնական տվյալները մեր գործընկերոջ կամ հովանավորի հետ, երբ պահանջվում է Ձեր համաձայնությամբ: Եթե Ձեր անձնական տվյալները հավաքագրվում են (կամ տրամադրվում են) բացի Երևանի կոնյակի գործարանից որևէ այլ ընկերության կողմից նման գովազդային ծրագրի շրջանակներում, մենք Ձեզ կտեղեկացնենք Ձեր անձնական տվյալների հավաքագրման պահին;
Դատավարության և անվտանգության նկատառումներից ելնելով. մենք կարող ենք նաև հրապարակել Ձեր անձնական տվյալները, եթե դա պահանջվում է օրենքով կամ, եթե մենք բարեխիղճորեն որոշում ենք, որ նման գործողությունը ողջամտորեն անհրաժեշտ է իրավական գործընթացներին համապատասխանելու համար, պատասխանելու որևէ բողոքների կամ Երևանի կոնյակի գործարանի, նրա հաճախորդների կամ հանրության անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար;
Երևանի կոնյակի գործարանի ամբողջական կամ մի մասի միաձուլման կամ այլ ընկերության կողմից ձեռքբերման դեպքում, կամ այն դեպքում, եթե Երևաի կոնյակի գործարանը ստիպված լինի վաճառել կամ տալ տնօրինման Երևանի կոնյակի գործարանի ամբողջական կամ մասնակի բիզնեսը, ձեռք բերողը կարող է օգտվել այն տեղեկատվությունից, որը պահվում է Երևանի կոնյակի գործարանի մոտ, որը կարող է ներառել անձնական տվյալներ՝ ենթակա կիրառելի օրենքի: Նմանապես, անձնական տվյալները կարող են փոխանցվել որպես կորպորատիվ վերակազմակերպման, անվճարունակության վարույթի կամ նման այլ իրադարձության մաս, եթե դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ կամ կատարվում է դրան համաձայն։

  1. Արդյո՞ք Ձեր անձնական տվյալները ուղարկվում են այլ երկրներում գտնվող հասցեատերերին և ինչու՞:

Երևանի կոնյակի գործարանը գլոբալ ընկերություն է և Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել ամբողջ միջազգային սահմաններում: Այն կարող է փոխանցվել այն երկրներին, որոնք ունեն տվյալների պաշտպանության մասին այլ օրենքներ քան այն երկրի օրենքը որտեղից դուք ներկայացրելեք Ձեր անձնական տվյալները: Ձեր անձնական տվյալները կարող են նաև փոխանցվել տարբեր երկրներում գտնվող Պեռնո Ռիկար խմբի տարբեր ընկերությունների միջև: Երևանի կոնյակի գործարանը համապատասխան միջոցներ է ձեռնարկում անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար ինչպես տարանցման, այնպես էլ ստացման վայրում՝ կիրառելով պայմանագրային դրույթները, որոնք սահմանված են Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ կիրառելի օրենքին համաձայն:
Մեր թվային մեդիայի գործունեության համար ծառայությունների հիմնական մատուցողները տեղակայված են Միացյալ Նահանգներում: Անձնական տվյալների փոխանցումը այդ ծառայություններ մատուցողներին իրականացվում է կիրառելի օրենքների համաձայն և հիմնվում է ստանդարտ պայմանագրային դրույթների վրա, ինչպես սահմանված է Եվրոպական հանձնաժողովի կողմից կամ գաղտնիության վահանով (Privacy Shield): Նման ծառայությունների մատուցողները նաև կապված են պայմանագրով, որը ապահովում է գաղտնիության պաշտպանության բարձր մակարդակ և հավաստիացնում է (այլ դրույթների շարքում), որ նրանք գործում են միայն Երևանի կոնյակի գործարանի հրահանգներով և Ձեր անձնական տվյալների անվտանգությունը պահպանելու համար ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները:

  1. Ի՞նչ ժամկետով ենք պահպանում Ձեր անձնական տվյալները:

Այն անձնական տվյալները, որոնք մեզ ուղարկել եք մեր թվային մեդիաների միջոցով մենք կպահպանենք մեր տվյալների բազայում այնքան, որքան Ձեր հաշիվը ակտիվ է, Ձեզ հետ կնքված պայմանագրի տևողության ընթացքում կամ Ձեր կողմից պահանջած ծառայությունները մատուցելու կամ հարցումներին պատասխանելու կամ խնդիրները լուծելու, ինչպես նաև նոր և բարելավված ծառայություններ մատուցելու համար: Մենք կարող ենք նաև պահպանել Ձեր անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են համապատասխանելու մեր իրավական և կարգավորող պարտավորություններին, վեճեր լուծելու և մեր համաձայնության կիրարկման համար, համաձայն մեր ներքին պահպանման ընթացակարգի:
Այսպիսով, մենք կարող ենք պահպանել Ձեր անձնական տվյալները, Ձեր՝ Երևանի կոնյակի գործարանի ծառայություններից կամ թվային մեդիաներից օգտվելը դադարեցնելուց հետո` ըստ սահմանափակման կանոնների:

  1. Ինչպե՞ս ենք ապահովում Ձեր անձնական տվյալների պաշտպանումը:

Երևանի կոնյակի գործարանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցները պաշտպանելու սույն կայքից և / կամ մեր դիմումների ձևաթղթերից ստացած, Ձեր անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը՝ ներառյալ զգայուն անձնական տվյալները: Այս ջանքերը ներառում են, բայց չեն սահմանափակվում. (I) Ձեր անձնական տվյալների պահպանումը անվտանգ աշխատանքային միջավայրերում, որոնք հասանելի չեն հանրությանը և որոնք հասանելի են միայն Երևանի կոնյակի գործարանի լիազորված աշխատակիցներին և մեր գործակալներին և կապալառուներին և (ii) գրանցված օգտատերերի ինքնությունը հաստատելը, նախքան նրանք կկարողանան մուտք գործել նրանց մասին պահվող անձնական տվյալներին:

  1. Որո՞նք են անձնական տվյալներին վերաբերող Ձեր իրավունքները:

Ցանկացած պահի կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը, եթե Ձեր անձնական տվյալները օգտագործվում են Ձեր համաձայնությամբ,
կարող եք պահանջել մուտք գործել Ձեր անձնական տվյալներ,
կարող եք պահանջել շտկել Ձեր անձնական տվյալները, եթե դրանք սխալ են, թերի կամ արդիականացված չեն:
կարող եք պահանջել ջնջել Ձեր անձնական տվյալները եթե (i) Ձեր անձնական տվյալները այլևս անհրաժեշտ չեն տվյալների մշակման նպատակով, (ii) չեղարկել եք Ձեր համաձայնությունը օգտագործելու Ձեր անձնական տվյալները, ինչը հիմնվում է միմիայն տվյալ համաձայնության վրա, (iii) առարկել եք տվյալների մշակումը (iv) անձնական տվյալների օգտագործումը անօրինական է, (v) անձնական տվյալները պետք է ջնջվեն, համապատասխանելու Երևան կոնյակի գործարանին վերաբերող իրավական պարտականության: Երևանի կոնյակի գործարանը ողջամիտ քայլեր կձեռնարկի տեղկեցանելու այլ խմբի անդամներին ջնջման մասին։
դուք կարող եք պահանջել սահմանափակելու անձնական տվյալների մշակումը (i) այն դեպքերում, եթե Ձեր անձնական տվյալների ճշգրտությունը վիճարկվում է, թույլ տալ, որպեսզի Երևանի կոնյակի գործարանը ստուգի դրանց ճշգրտությունը, (ii) եթե ցանկանում եք սահմանափակել Ձեր անձնական տվյալները՝ ջնջելու փոխարեն, չնայած այն փաստին, որ օգտագործումն անօրինական է (iii) եթե ցանկանում եք, որ Երևանի կոնյակի գործարանը պահպանի Ձեր անձնական տվյալները, քանի որ դրանք անհրաժեշտ են Ձեր պաշտպանության համար իրավաբանական հայցերի համատեքստում (iv) եթե Դուք առարկել եք օգտագործումը, բայց Երևանի կոնյակի գործարանը իրականացնում է ստուգում, հաստատելու համար արդյոք այն ունի օրինական հիմքեր դրանց օգտագործման համար, որը կարող է ոտնահարել Ձեր իրավունքները (v) եթե տվյալների մշակումը հիմնված է Երևանի կոնյակի գործարանի օրինական շահերի վրա:
կարող եք պահանջել մեզ տրամադրած անձնական տվյալների փոխադրելիությունը/փոխատեղումը, մասնավորապես, եթե անձնական տվյալների մշակումը հիմնված է Ձեր համաձայնության կամ որևէ պայմանագրի կատարման վրա:
Դուք միշտ ունեք տարբերակ մեզ չտրամադրել Ձեր ցանկացած անձնական տվյալ: Եթե ընտրում եք այս տարբերակը, կարող է սահմանափակվել մեր կողմից Ձեզ տրամադրվող որոշ գործողությունները և գործառույթները: Դուք իրավունք ունեք առարկելու մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործմանը, այդ թվում նաև անձնական էջերի հիման վրա մարքեթինգային նպատակներով:
Տեղական օրենսդրության համաձայն, Դուք իրավունք ունեք ընդհանուր կամ կոնկրետ հրահանգներ տալ, Ձեր մահից հետո Ձեր անձնական տվյալները գաղտնիության քաղաքականության շրջանակներում օգտագործելու վերաբերյալ:

  1. Ինչպե՞ս ենք օգտագործում երեխաների անձնական տվյալները:

Մեր կայքը նախատեսված չէ ոգելից խմիչքների օգտագործման համար օրենքով սահմանված տարիքը չլրացած երեխաների համար («անչափահաս»), դա գիտակցելով մենք չենք հավաքագրում անչափահասների անձնական տվյալները: Մեր կայքում հաշիվ ստեղծելու և մեր թվային մեդիաների գործողություններին և գործարքներին մասնակից դառնալու համար առնվազն պետք է լինեք տասնութ տարեկան: Եթե մենք ծանուցվենք կամ տեղեկանանք, որ մեր թվային մեդիաներում անչափահասի տվյալներ է ներկայացվել, մենք կջնջենք դրանք:

  1. Ինչպե՞ս կարող եք դիմել մեզ կամ բողոք ներկայացնել համապատասխան վերահսկող մարմին:

Եթե սույն գաղտնիության քաղաքականության կամ մեր տեղեկատվության հավաքագրման պրակտիկայի հետ կապված հարցեր, բողոքներ կամ մեկնաբանություններ ունեք, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ գրելով հետևյալ հասցեին.
«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ
ՀՀ, 0082 Երևան, Ծովակալ Իսակովի պող.2,
կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ` info_ybc@pernod-ricard.com
Սույնով տեղեկաղցվում եք, որ Դուք կարող եք նաև բողոք ներկայացնել Ձեր երկրի համապատասխան վերահսկիչ մարմին, եթե ունեք որևէ մտահոգություն Երևանի կոնյակի գործարանի կողմից Ձեր անձնական տվյալների մշակման պայմանների վերաբերյալ:

  1. Մեր գաղտնիության քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները:

Մենք պարբերաբար վերանայում ենք մեր գաղտնիության քաղաքականությունը և ցանկացած փոփոխության դեպքում այն կտեղադրենք սույն կայքում: Սույն գաղտնիության քաղաքականությունը վերջին անգամ թարմացվել է 2018 թվականի սեպտեմբերին:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: