ARARAT հայկական կոնյակի ստեղծումը

Լեգենդար խմիչքի հարուստ համը ծնվում է մարդկային տաղանդի և բնության շռայլության միավորումից:

Բնության
շռայլությունը

ARARAT կոնյակների ուղին սկսվում է շռայլ հայկական արևով լցված Արարատյան դաշտավայրից և Տավուշի լեռնային տարածաշրջանից, որը հայտնի է իր անտառներով և աներևակայելի մաքուր օդով:

Այս տեղանքների կլիմայական տարբերությունն այնքան ակնհայտ է, որ նույն խաղողի տեսակը բոլորովին տարբեր համահոտային հատկություններ է ստանում։ Հատուկ ռելիեֆը, լույսի և ջերմության առատությունը, հողի բազմազանությունը որոշում են խաղողի հատիկի և ապագա ARARAT կոնյակի բնավորությունը: Կարելի է ասել, որ Հայաստանի բնությունը մեզ ամենաթանկ նվերն է արել:

Տեղական
խաղող

ARARAT կոնյակների ամբողջ գաղտնիքը Հայաստանի արևի, ջրի և հողի մեջ է

Մարգար Սեդրակյան
խառնուրդի փառապանծ վարպետ

Կոնյակի արտադրության համար մենք գնում ենք բացառապես տեղական սպիտակ տեսակի խաղող՝ ներառյալ այնպիսի հազվագյուտներ, ինչպիսիք են՝ «Գառան դմակը» և «Ոսկեհատը»: Հատկապես դրանք են ARARAT կոնյակի համն ու բույրը դարձնում բացարձակապես յուրահատուկ:

Բերքահավաքը տևում է ընդամենը մի քանի շաբաթ և սկսվում այն ժամանակ, երբ խաղողը հավաքած է լինում շաքարի պահանջվող մակարդակ։ Ֆերմերները ձեռքով քաղում են լավագույն ողկույզները։

Գործարանում բերքի ընդունումը մենք կատարում ենք շուրջօրյա. խաղողը կշռվում է, ստուգվում է նրա որակը: Դրանից հետո միայն այն լցվում է ճնշամամլիչ մեքենայի մեջ։ Նուրբ ճզմման շնորհիվ մենք ստանում ենք խաղողի հյութը՝ պահպանելով խաղողի հարուստ բույրը և նուրբ համը։ Մեկ շաբաթից, խմորման արդյունքում հյութը վերափոխվում է բարձրորակ սպիտակ գինենյութի, որն անհրաժեշտ է ապագա կոնյակի թորման համար։

Կատարելության ստեղծման տեխնոլոգիան

Արտադրության բոլոր փուլերը մտածված են մանրամասնորեն, որպեսզի ելքային կոնյակը համի տեսակետից ստացվի անթերի:

Կրկնակի
թորում

Թորումը նուրբ և բարդ գործընթաց է, որի շնորհիվ գինենյութը վերածվում է կոնյակի սպիրտի:

Կոնյակի արտադրության տեխնոլոգիական ստանդարտին համապատասխան` մեր գինենյութն անցնում է թորման երկու փուլ՝ առաջնային և կրկնակի՝ ֆրակցիոնալ թորում: Առաջնային թորման արդյունքում ստացվում է մինչև 32 թնդության սպիրտի հումք: Այն մենք ուղարկում ենք կրկնակի թորման, որի ընթացքում նա բաժանվում է երեք ֆրակցիայի՝ «գլուխ», «սիրտ» և «պոչ»: ARARAT կոնյակի հիմքը դառնում է միայն «սիրտը»՝ կոնյակի սպիրտներից ամենամաքուր և նուրբ ֆրակցիան:

Սպիրտի
սիրտը

Կոնյակի ստեղծումը դա լավագույնը լավագույնից անընդհատ ստանալն է

Համլետ Անտոնյան

Կոնյակի սպիրտին հատուկ գրավչություն է տալիս գոլորշու մեթոդով թորումը, որը մենք կիրառում ենք Երևանի կոնյակի գործարանում. այն բաց կրակի վրա կատարվող դասական թորման համեմատ ավելի բարդ տեխնոլոգիա է, բայց հատկապես դա է թույլ տալիս կոնյակի սպիրտին իր մեջ ներառել տեղական խաղողների բոլոր համային հատկանիշները:

Ժամանակով ստեղծվածը

Հնացումը բարդ գործընթաց է, որը տարիներ է տևում: Այստեղ շատ կարևոր են ժամանակը և գիտելիքները, նվիրվածությունը գործին ու անկեղծ սերը:

Կոնյակի
տունը

Կոնյակի տունը
Տակառներ պատրաստելու համար օգտագործում ենք կովկասյան կաղնեփայտ:

Միայն 70 տարեկանից մեծ ծառերն են օգտագործվում տակառի պատրաստման համար, ևս մի քանի տարի պահանջվում է փայտի մշակման և տակառի հավաքման համար։ Բոլոր տակառները հավաքում ենք ձեռքով՝ գործարանի տակառագործական արհեստանոցում։

Կովկասյան կաղնու յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ ապագա ARARAT կոնյակների սպիրտը ձեռք է բերում մրգաչրերի, համեմունքների, վանիլինի և շոկոլադի երանգներով արտահայտված անկրկնելի հատկանիշներ:

ԷՈՒԹՅԱՆ
ձևավորումը

Հնացման արտադրամասը հատուկ վայր է: Այստեղ կատարվում է իրական կախարդանք՝ կոնյակի սպիրտի և տակառի միությունից ծնվում է ապագա կոնյակը

Արտեմ Ջրաղացպանյան,
հնացման արտադրամասի ղեկավար

Թորումից հետո կոնյակի  սպիրտը պետք է անցնի երկարաժամկետ և խորհրդավոր հնացման գործընթաց:

Պատրաստի տակառը տեղափոխվում է հնացման մառան, որտեղ լցվում է սպիրտով և պահվում 3 տարուց մինչև կես դար և ավելի։ Հնացման ընթացքում կոնյակի սպիրտը հարստանում  է գույնով, տարբեր բույրերով և համերով։ Չնայած գործընթացի մեծ մասը թաքցված է աչքից, մենք անընդհատ վերահսկում ենք ջերմաստիճանը և տակառի պահպանման պայմանները, ինչպես նաև պարբերաբար նմուշառում ենք կատարում: Նախկին վարպետների փոխանցած փորձը թույլ է տալիս մեզ որոշել, թե ինչ հատկություններով օժտված կլինի կոնյակի սպիրտը տասնյակ տարիներ հետո:

Համային հարուստ համադրության ստեղծումը

Յուրաքանչյուր կոնյակի սպիրտ ունի իր գույնի, բույրի և համային հատկանիշների նրբերանգներ, որոնք հարկավոր է հաշվի առնել կուպաժի ստեղծման ժամանակ։

ՀԱՄԱԴՐՄԱՆ
արվեստը

ՀԱՄԱԴՐՄԱՆ արվեստը
Կուպաժը՝ կոնյակի ստեղծման կուլմինացիոն պահը, ամենաստեղծագործ և պատասխանատու փուլն է կոնյակի արտադրության ամբողջ շղթայում, որի հիմքում ընկած են անկեղծ ոգեշնչումն ու վարպետությունը։

Կուպաժը տարբեր տարիքի և տարբեր խաղողի տեսակներից ստացված սպիրտների համադրումն է։ Կուպաժավորման ժամանակ կոնյակագործ վարպետները կարող են աշխատել 700-ից ավելի սպիրտների հետ։ Նույն տարիքի սպիրտները կարող են ունենալ միանգամայն տարբեր օրգանոլեպտիկ հատկություններ՝ գունային, բույրային և համային ներկապնակ։

Եղանակային պայմանները, որոնցում հասունացել է խաղողը, տակառափայտի հատկությունները, որոնցում անցել է հնացումը՝ այս և շատ այլ գործոններ ազդում են կոնյակի բնութագրի վրա։ Մեր խնդիրն է ընտրել սպիրտների այնպիսի ներդաշնակ համադրություն, որը լավագույնս կարտահայտի ARARAT կոնյակների գամմայից յուրաքանչյուրի իրական համը։

ՍՏԵՂԾՄԱՆ
գաղտնիքը

Կոնյակի կուպաժը պահանջում է հոգևոր և ֆիզիկական հավասարակշռություն. Երբ կարողանում ես կենտրոնանալ աշխատանքիդ վրա՝ ստեղծում ես կատարյալ արդյունք։

Վարդան Հարությունյան,
կուպաժի վարպետ

Կուպաժի պատրաստման ժամանակ հատուկ դերակատարում ունի  ջուրը. ARARAT կոնյակների համար մենք օգտվում ենք Կաթնաղբյուր բնական աղբյուրից, որն ի վիճակի է բացահայտել խմիչքի համային հատկությունը և բնութագիրը: Սովորական թորած ջրի փոխարեն այսպիսի ջրի օգտագործման գաղափարը պատկանում է Կուպաժի լեգենդար վարպետ Մարգար Սեդրակյանին: Պատրաստի Կուպաժը մենք նորից լցնում ենք կաղնու տակառների մեջ՝ «հանգստանալու», այդ ընթացքում սպիրտները հարմարվում են միմյանց և դառնում մեկ ամբողջություն՝ լեգենդար ARARAT կոնյակ: Մնում է միայն շշալցնել այն:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: