ARARAT տեսականուց այս տոնական կոնյակը մենք հպարտորեն անվանել ենք ի պատիվ Վասպուրականի միջնադարյան հայկական իշխանության`այն դարձնելով այս երկրի բնավորության և ազնվականության իրական մարմնացում:

Բնութագիր
ծավալ
0,7 / 0,75 և 0,5 լ
թնդություն
40%
հնացում
15 տարի

Կարեվոր
մանրամասներ

Գույն
Հին ոսկու երանգներով մուգ սաթ: Ըմպելիքը բաժակի մեջ լույսի տակ գեղեցիկ է նայվում:
Համ
Նուրբ` հայկական չրերի արտահայտված քաղցրությամբ:
Բույր
Համեմունքների, շաքարապատ մրգերի, կարմրացրած հացի և սուրճի բարդ փունջ:

Ընտրեք
պահը

Ժամանակն անցկացրեք հաճույքով

ARARAT «Վասպուրական» տոնական կոնյակի ազդեցությունը, գույնի խորությունը, համի և բույրի բազմազանությունը կարող եք գնահատել` համտեսելով այն կոնյակի հատուկ գավաթներով: Դուք կբացահայտեք ARARAT- ի ազնվական պահերը, որոնք կարող եք կիսել ձեր ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ` ստեղծելով հնացված կոնյակների իսկական գիտակների շրջանակ:

Կատարյալ
ՁԵՎ

Բարձր որակի մարմնացում

Հայկական խաղողի հիման վրա`կոնյակի թորվածքի հատուկ համադրության շնորհիվ, ծնվել է 15 տարեկան ARARAT «Վասպուրական» հայկական կոնյակի հարուստ և բարդ փունջը, ինչպես նաև հարուստ, առատաձեռն համի ներդաշնակ կոմպոզիցիա, որի թեթև տտիպությունը վերջում վերածվում է երկարատև ազնվական վայելքի:

Ծանոթացեք մեր հավաքածուին

Համի բացառիկ բնութագրերն ապրանքանիշի կոնյակները հանրահռչակել են Հայաստանի սահմաններից դուրս: ARARAT տեսականին առաջարկում է համապատասխան ըմպելիք ցանկացած առիթի համար: Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: