Նրբագեղ ARARAT «Էրեբունի 50» -ը ժամանակակից շարքում ամենահասունացած խմիչքն է: Հայկական կոնյակի ստեղծման 130 - ամյա պատմության մեջ այն նոր և պայծառ գլուխ է բացում: Կուպաժի համար օգտագործվում են հազվագյուտ սպիրտներ` դարձնելով կոնյակի բույրը բազմաբնույթ և հավասարակշռված, իսկ համը`իսկապես ազնիվ:

Բնութագիր
ծավալ
0,75 լ
թնդություն
40%
հնացում
50 տարի

Կարեվոր
մանրամասներ

Գույն
Ոսկե սաթ՝ պղնձի և կարմրափայտի հարուստ կրակոտ երանգներով:
Համ
Հարուստ, մետաքսյա, ամբողջական համ, համեմված շոկոլադի, տարբեր չորամրգերի, բոված ընկույզի և ծխեցված սալորաչրի անցումներով
Բույր
Կարամել, ծիրանաչիր, ընկույզ, սիգարի տուփ, շոկոլադ, շատ հարուստ, խորը և համեմունքային բույր՝ մեխակի, փշատերևների ղեժի և ծխեցված սալորաչրի երանգավորմամբ:

Ընտրեք
պահը

Ժամանակն անցկացրեք հաճույքով

ARARAT «Էրեբունի 50»-ը Երևանի կոնյակի գործարանի վարպետների գլուխգործոցն է։ Այն ըստ արժանավույն են գնահատում նույնիսկ կոնյակի հմուտ գիտակները: Յուրաքանչյուր կում բացահայտում է համի և բույրի յուրահատուկ համերանգություն, որում ներառված է հայկական հողի հարստությունն ու առատաձեռնությունը:

Կատարյալ
ձեվ

Արևի ժառանգություն

ARARAT «Էրեբունի 50»-պրեմիում կուպաժն ավելի քան 50 սպիրտի ներդաշնակ համադրություն է, որոնցից ամենահինը, որը գործարանի հազվագյուտ նմուշն է, 104 տարեկան է: Սպիրտները պատրաստված են  Արարատյան դաշտում աճեցված խաղողից, որոնք պարունակում են բնության ողջ ուժը: Նվերի տուփը և տարայի դիզայնը ներշնչված են Հայաստանի պատմությունից և գործարանի արհեստավորների բազմաթիվ սերունդների ժառանգությունից: Ոսկյա մանրակտորները հիշեցնում են հին աստվածների խորհրդանշական թևերը, որոնց պատկերները մինչ օրս զարդարում են Էրեբունի ամրոցի խորաքանդակները:

Ծանոթացեք մեր հավաքածուին

Համի բացառիկ բնութագրերն ապրանքանիշի կոնյակները հանրահռչակել են Հայաստանի սահմաններից դուրս: ARARAT տեսականին առաջարկում է համապատասխան ըմպելիք ցանկացած առիթի համար: Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: