ARARAT
կոնյակի
պատմություն

Առաջին հայկական կոնյակի կենսագրությունը`առատաձեռնության, սեփական աշխատանքի հանդեպ կրքի և հմտության պատմություն:

1887
Սկիզբ

Հայաստան, XIX դարի երկրորդ կես

«Գինեգործության բանբեր» ամսագրի գլխավոր խմբագիր և հիմնադիր Վասիլի Թաիրովը ոգեշնչում է իր եղբորը՝ վաճառականների առաջին միության վաճառական Ներսես Թաիրյանին, սկսել կոնյակի արտադրություն`ըստ դասական ֆրանսիական տեխնոլոգիայի ՝ օգտագործելով տվյալ ժամանակաշրջանի  ամենաարդիական սարքավորումները:

Նախկին ամրոցի տեղում կառուցված ոչ մեծ քարե շինությունում եղբայրներ տեղադրում են Ֆրանսիայից բերված շարանտային տեսակի ալամբիկներ

Թաիրովները կատարելագործում են յուրահատուկ տեխնոլոգիան և այն հարմարեցնում Հայաստանի բերքառատ հողի բնական յուրահատուկ հնարավորություններին:

Նոր մակարդակի հասնելու և երկրի սահմաններից դուրս հայտնի դառնալու համար` հաստատված արտադրությամբ ձեռնարկությունը ХХ դարի սկզբին միանում է ամբողջ Ռուսական կայսրությունում հայտնի «Շուստով և որդիներ» գործընկերությանը:

1902
Առաջին
ճանաչում

1900թ․-ին արտադրությունում սկսում են աշխատել տաղանդավոր թորող Կիրիլ Սիլչենկոն և տաղանդավոր ինժեներ և կուպաժի վարպետ Մկրտիչ Մուսինյանցը, ում վիճակված էր ստեղծել կուպաժավորված խաղողի առաջին ապրանքանիշային կոնյակը:

«Ֆին-շամպայն ընտիր»-ն իր անունը ստանում է դասական ֆրանսիական կոնյակի հայրենիքի պատվին:

Բորդոյում ցուցահանդեսի պրոֆեսիոնալ ժյուրին բարձր է գնահատում ըմպելիքը՝ հաստատելով բարձր որակը և դրա լիարժեք համապատասխանությունը կոնյակի խիստ չափորոշիչներին:

Արտադրությունն ընդլայնվում է: Ընկերությանը հաջողվում է զգալիորեն ընդլայնել իր աշխարհագրությունը` շնորհիվ կառուցված երկաթուղու: «Շուստով և որդիների» գործընկերության կոնյակը մեծ համբավ էր վայելում հատկապես ստեղծագործ մտավորականության և մայրաքաղաքի էլիտայի շրջանում:

1914
Փոփոխությունների
ժամանակաշրջան

Առաջին համաշխարհային պատերազմը շատ բաների վրա ազդեց:

Պատերազմի սկսելուն պես Ռուսական Կայսրությունը «չոր օրենք» է սահմանում, սակայն ձեռնարկությունում և խաղողի այգիներում կյանքը կանգ չի առնում: Աշխատակիցներն անում են ամեն ինչ` գործարանը սնանկացումից և ոչնչացումից փրկելու համար: Այդ ժամանակահատվածում Մկրտիչ Մուսինյանցն ավերածություններից անձամբ է փրկում սպիրտների յուրահատուկ հավաքածուն` հնարավորություն ընձեռելով հետագայում վերսկսել արտադրությունը: 

Այնուհետև, ոսկե սրահների լույսի ներքո, մոռանալով քնելու սովորությունը, գիշերը անցկացրեք՝ հայացքը սևեռելով դեղին աչքերով կոնյակին։

Հեղափոխական տարիներին Հայաստանի առաջին հանրապետության կառավարության հատուկ հրամանագրով պետականացվում են երկրի կոնյակի գործարանները:

Խորհրդային Հայաստանը գործարանը վերափոխում է գինու և կոնյակի տրեստի`  միավորելով երկրի գինեգործության ողջ արդյունաբերությունը:

Եվ նույնիսկ մեծ վերափոխումների շրջանում հայկական կոնյակը շարունակում է ոգեշնչել ստեղծագործողներին՝ արտացոլվելով նրանց անմահ գործերում:

1937
Հայաստանի
հպարտություն

Գործարանում աշխատանքի է ընդունվում Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտ Մարգար Սեդրակյանը

Արդեն մի քանի տարի անց վարպետը ստեղծում է իր առաջին ապրանքանիշային կոնյակը` «Հոբելյանականը»: Իր հայրենիքն ու հայրենի ժառանգությունը կրքոտ կերպով սիրող Սեդրակյանը հաջորդ խառնուրդը հպարտորեն անվանում է «Հայաստան»:

Մարկար Սեդրակյանն ստիպեց աշխարհին ընդունել, որ կոնյակը խոսում է հայերեն

Երկրի հնագույն մայրաքաղաքի պատվին իր անունն է ստանում «Դվինը»: Այս կոնյակն առանձնանում է ընդունվածից ավելի թնդությամբ:  Ասում են, որ այն հատկապես շատ է դուր եկել Բրիտանիայի վարչապետին, ով այն համտեսել է խորհրդային ղեկավարության հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի բանակցությունների ժամանակ:

Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի անունն է տրվել «Երևան» կուպաժին: 57 աստիճան թնդությամբ կոնյակը ստեղծվում է հատկապես բևեռային արշավների համար, ինչի մասին այն ժամանակ անընդհատ գրում էին թերթերը:

նոր
գործարան

Գործարանի նոր շենքի կառուցում

Արտադրությունն ընդլայնվում է և 1940-ականների վերջին սկսվում է Հրազդան գետի ափին գտնվող բլրի վրա կառուցվող գործարանի նոր կոթողային շենքի շինարարությունը: Նախագծի հեղինակը ճանաչված ճարտարապետ Հովհաննես Մարգարյանն է:

1957
Լեգենդների
ծնունդ

Մեծ երկրի տնտեսական վերելքի ժամանակաշրջանն անդրադառնում է նաև ARARAT կոնյակներին:

ARARAT բառը նոր իմաստ է ձեռքբերում, իսկ կուպաժների  անունները դառնում են նուրբ ճաշակի և անփոփոխ որակի հոմանիշ:

3 և 5 աստղանի կոնյակներն իրավամբ դառնում են ժողովրդական: Եվ Երևանի կոնյակի գործարանի ըմպելիքների պահանջարկը շարունակում է աճել Խորհրդային Միության հանրապետություններում: Այն բավարարելու համար Մարգար Սեդրակյանն ու իր աշակերտները ստեղծում են նոր կուպաժներ, որոնք անմիջապես հայտնի են դառնում:

Շքեղ փաթեթավորմամբ տարեց կոնյակներն այնքան են գնահատվում, որ գրեթե երբեք չեն հանվում բաց վաճառքի. ամբողջը բաշխվում է իշխանության և ստեղծագործական վերնախավի ներկայացուցիչների միջև ՝ դիվանագետներին, կոմպոզիտորներին, ռեժիսորներին:

Պահպանելով յուրահատուկ համն ու բաղադրատոմսը՝ այդ կոնյակներից շատերն այսօր էլ շատ հայտնի են` «Տոնական», «Ախթամար», «Նաիրի», «Անի»:

Նոր կոնյակների պիտակները ստեղծում են հայտնի նկարիչները:

Կոնյակ «Ախթամար»
Ստեղծման տարեթիվ 1967
Կոնյակ «Նաիրի»
Ստեղծման տարեթիվ 1967
Կոնյակ «Անի»
Ստեղծման տարեթիվ 1977
Կոնյակ «Տոնական»
Ստեղծման տարեթիվ 1957

1998
Վերածնունդ

Երևանի կոնյակի գործարանը մտնում է «Պեռնո Ռիկար» ընկերության միջազգային խմբի կազմի մեջ:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը նորից դառնում է անկախ պետություն:

Մեծ քաղաքական փոփոխությունների և տնտեսության արդիականացման այդ ժամանակահատվածում հայկական կոնյակի արտադրությունը վերածնվում է նոր ուժերով:

ARARAT-ի նախաձեռնության և ջանքերի շնորհիվ`պետությունը ստեղծում և ընդունում է խիստ կանոնակարգ, ըստ որի հայկական կոնյակը պարտադիր պետք է արտադրվի միայն Հայաստանում, և պետք է օգտագործվեն միայն Հայաստանի հողում աճող խաղողի տեսակները:

2010
Լեգենդար
կոնյակ

Տասնամյակի սկզբում ներկայացվում է ARARAT-ի նորացված տարբերանշանը, որի վրա իր թևերն է պարզում շարունակ վերածնվող Փյունիկը` հայկական կոնյակի որակի խորհրդանիշը:

Նրա նման` 2011 թվականին կոնյակների շարքում վերածնվում է նաև լեգենդար «Դվին» կուպաժը:

2010  թվականին արդեն ARARAT-ը պրեմիում կոնյակի համաշխարհային ապրանքանիշ է` ընդունված և ճանաչված աշխարհի ավելի քան 35 երկրում:

Գործարանը դարձել է խոշորագույն ձեռնարկություններից մեկը, որը կարևոր դեր է կատարում երկրի տնտեսական զարգացման գործում: ARARAT-ը Հայաստանի մշակույթի և իմիջի անբաժան բաղկացուցիչն է:

Ինչպես և նախկինում, ARARAT-ն աջակցում է մշակութային իրադարձություններին ամբողջ աշխարհում: Ապրանքանիշի հովանու ներքո անցկացվում են գեղարվեստական ​​ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ ​​և կինոփառատոններ:

2021
Նոր դարաշրջան

Արձագանքելով ժամանակի մարտահրավերներին՝ ARARAT- ը շարունակում է զարգացնել կոնյակի արտադրությունը՝ հաշվի առնելով սպառողի բոլոր համաշխարհային միտումները և համային նոր նախասիրությունները:

Մարգար Սեդրակյանի դարաշրջանում ստեղծված դասական կոնյակներին զուգահեռ, արտադրանքի շարքում անընդհատ հայտնվում են նոր նուրբ կուպաժներ:

սպիրտների հավաքածուի յուրօրինակ ժառանգություն և վարպետության դարավոր ավանդույթներ
յուրօրինակ հագեցած բաղադրատոմսեր
խոր հարգանք ոլորտի որակյալ մասնագետների փորձի նկատմամբ
կոնյակի արդյունաբերության առաջնագծում լինելու ձգտում
ապրանքանիշի փիլիոսոփայության և ավանդույթների իմացություն
Դասական կոնյակն այսօր համաշխարհային նոր ճանաչում է վայելում կոկտեյլների տեսքով։
ARARAT պատմությունը շարունակ կերտվում է։ Կոնյակի շարքը նոր դիզայն է ստացել՝ ոգեշնչված հարուստ ժառանգությունից:

Անթերի պարունակությունը ստացել է կատարյալ ձև, որն էլ ավելի լավ է բացահայտում ձեր սիրած ըմպելիքի համը, բույրն ու որակը: Նոր էջեր բացվում են ոչ միայն արտադրության մեջ, այլ նաև յուրաքանչյուր տանը, յուրաքանչյուր իրադարձության ժամանակ, ամեն կենացի հետ՝ որտեղ էլ որ հայտնվի ARARAT-ը:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: