ARARAT-ի նոր դիզայնը

Լեգենդար համի ժամանակակից ձևը

Հպարտ ենք ներկայացնել ARARAT կոնյակների նոր դիզայնը: Մենք թարմացրել ենք փաթեթավորումները, որոնք, դառնալով ավելի ժամանակակից, միևնույն ժամանակ լիովին արտացոլում են ձեզ լավ ծանոթ այդ խմիչքների բնութագրերը:

Standard Premium Super-Premium

Անփոփոխ են մնացել ARARAT կոնյակների որակը և համը: Ավանդական տեխնոլոգիայով արտադրված կոնյակները մարմնավորում են դարերի փորձն ու վարպետների ժառանգությունը:

Մենք պահպանել ենք ARARAT-ի ճանաչելի ոճը, սակայն ընդգծել ենք երիտասարդ, պրեմիում և սուպեր պրեմիում դասի կոնյակների փաթեթավորման տարբերությունները: Այժմ հեշտ է հասկանալ, թե կոնկրետ որ ապրանքն է ձեր առջև: Այս ամենը կնպաստի, որպեսզի դուք հեշտությամբ կողմնորոշվեք և գտնեք ձեր հատուկ ARARAT կոնյակը:

Որակի խորհրդանիշ

Մենք պահպանել ենք ARARAT կոնյակների որակի խորհրդանիշ Փյունիկը, որն առկա է բոլոր նորացված ARARAT փաթեթավորումների վրա և հաստատում է մեր կոնյակների անփոփոխ բարձր որակը:

Այս առանձնահատկությունը, զուգորդված ARARAT հայտնի պատկերանիշ երեք «A» մեծատառերի հետ, ընդգծում է ապրանքանիշի յուրահատկությունն ու պրեմիում որակը: Նոր փաթեթների յուրօրինակ դիզայնի տարրերը հաստատում են հայկական լեգենդար կոնյակի իսկությունն ու որակը:

Շշերի վրա առկա է դաջված ապրանքային նշանը՝ փռված թևերով «А» մեծատառով արտահայտված Փյունիկը:

Փյունիկի պատկերն առկա է նաև խցանի վրա: Խորհրդանիշի կարևորագույն բաղկացուցիչն է նաև ARARAT-ի հիմնադրման տարեթիվը:

Տուփի վրա Փյունիկը ընդգծված է ոսկեգույն փորագրությամբ և ներդաշնակորեն զուգորդվում է այլ տարրերի հետ:

Տարրերի գեղեցկությունը

Բացահայտում է ARARAT- ի իրական ոգին և իսկությունը:

Հայաստանի համար ավանդական զարդանախշերն ու դեկորի տարրերը ARARAT նոր շշերի վրա վերափոխվել են մեր կոնյակների որակն ու համը բնութագրող եզակի խորհրդանիշների:

Շշի ներքևի հատվածը զարդարում է Արարատ լեռը` ARARAT կոնյակների ծննդավայր Արարատյան դաշտի խորհրդանիշը:

Կամարների շարքը խորհրդանշում է տարբեր տարիքի հնեցման կոնյակի թորվածքներ, որոնք համերի յուրահատուկ գունապնակ են կազմում խառնուրդների մեջ:

Ժամանակն իր հետք է թողնում` այդպիսով հյուսելով պատմության զարդանախշը: Հնեցման այս տարիներն աստիճանաբար ձևավորում են ARARAT ծաղկեփնջի հարուստ երանգները:

Նոր գեղագիտություն

Շշերի նոր ձևը, նորացված պիտակներն ու նվերների փաթեթավորումը ARARAT կոնյակները դարձնում են ավելի ժամանակակից և եզակի:

Հատկապես հնեցումն է մեզ հուշում կոնյակի համի և հոտի յուրահատկությունները: Մենք փաթեթավորման վրա ընդգծել են տարիքային բլոկը, և այժմ դուք հեշտությամբ կարող եք գտնել հենց ձեր կոնյակը:

Մենք մշակել ենք Անի կոնյակի 7-ամյա նոր խառնուրդ, որը ստեղծվել է ARARAT կոնյակի արտադրության բոլոր ավանդույթներին համաձայն՝ բազմաբնույթ բույրով, առատ ու հարուստ համով:

Անկրկնելի Ախթամար և Նաիրի

Ախթամարի և Նաիրիի փաթեթավորման դիզայնը փոքր-ինչ տարբերվում է ARARAT տեսականու այլ կոնյակներից, ինչն ընդգծում է դրանց առանձնահատուկ, հարուստ բնավորությունը`նվերի ընտրությունը դարձնելով  հիանալի:

ARARAT Ախթամար - Փաթեթի հարուստ և թավշյա գույնն արտացոլում է կոնյակի համի բնույթը:

ARARAT Նաիրի - Տուփի յուրահատուկ դիզայնը արտացոլում է կոնյակի պրեմիում որակը:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: