ARARAT-ի
նոր դիզայնը

Հպարտ ենք ներկայացնել ARARAT կոնյակների նոր դիզայնը: Մենք թարմացրել ենք փաթեթավորումները, որոնք, դառնալով ավելի ժամանակակից, միևնույն ժամանակ լիովին արտացոլում են ձեզ լավ ծանոթ այդ խմիչքների բնութագրերը:



Անփոփոխ են մնացել ARARAT կոնյակների որակը և համը: Ավանդական տեխնոլոգիայով արտադրված կոնյակները մարմնավորում են դարերի փորձն ու վարպետների ժառանգությունը:
Մենք պահպանել ենք ARARAT-ի ճանաչելի ոճը, սակայն, ընդգծել ենք երիտասարդ, պրեմիում և սուպեր պրեմիում դասի կոնյակների փաթեթավորման տարբերությունները: Այժմ հեշտ է հասկանալ, թե կոնկրետ որ ապրանքն է ձեր առջև: Այս ամենը կնպաստի, որպեսզի դուք հեշտությամբ կողմնորոշվեք և գտնեք ձեզ հատուկ ARARAT կոնյակը:
Որակի խորհրդանիշ
Մենք պահպանել ենք ARARAT կոնյակների որակի խորհրդանիշ Փյունիկը, որն առկա է բոլոր նորացված ARARAT փաթեթավորումների վրա և հաստատում է մեր կոնյակների անփոփոխ բարձր որակը:
Այս առանձնահատկությունը, զուգորդված ARARAT հայտնի պատկերանիշ երեք «A» մեծատառերի հետ, ընդգծում է ապրանքանիշի յուրահատկությունն ու պրեմիում որակը: Նոր փաթեթների յուրօրինակ դիզայնի տարրերը հաստատում են հայկական լեգենդար կոնյակի իսկությունն ու որակը:
Բացահայտում է ARARAT- ի իրական ոգին և իսկությունը:



Նոր
գեղագիտություն
Ախթամարի և Նաիրիի փաթեթավորման դիզայնը փոքր-ինչ տարբերվում է ARARAT տեսականու այլ կոնյակներից, ինչն ընդգծում է դրանց առանձնահատուկ, հարուստ բնավորությունը`նվերի ընտրությունը դարձնելով հիանալի:

ARARAT Ախթամար - Փաթեթի հարուստ և թավշյա գույնն արտացոլում է կոնյակի համի բնույթը:

ARARAT Նաիրի - Տուփի յուրահատուկ դիզայնն արտացոլում է կոնյակի պրեմիում որակը: