Իրադարձություններ / 19.05.2023

«Ցուրտ օր դժոխքում» մոնոներկայացման պրեմիերան` ARARAT կոնյակների աջակցությամբ

«Ցուրտ օր դժոխքում» մոնոներկայացման պրեմիերան` ARARAT կոնյակների աջակցությամբ

Մայիսի 19-ին Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ «Ցուրտ օր դժոխքում» ներկայացման պրեմիերան, որին աջակցեց ARARAT հայկական կոնյակը։

ARARAT հայկական կոնյակն ավանդաբար աջակցում է նշանակալի թատերական իրադարձություններին, որոնք նոր օրակարգ են ձևավորում և յուրօրինակ բովանդակություն են հաղորդում թատերական արվեստին։ Բացելով Երգի պետական թատրոնի այս տարվա թատերաշրջանը՝ «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը փորձեց ի ցույց դնել ժամանակից թատրոնի մշակույթը, ինչպես նաև լրացուցիչ բովանդակություն հաղորդել դասական թատերական խաղացանկին։

Մոնոներկայացումը հիմված է Յան Քաուքենբուշի համանուն պիեսի վրա, որի կիզակետում մարդն է` իր մտորումներով և ապրումներով։ Ներկայացման գլխավոր կերպարին մարմնավորում է Ներսես Ավետիսյանը, իսկ բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Գլխավոր կերպարի հուզական ներաշխարհն ավելի հագեցած ցույց տալու նպատակով մշակվել էր հատուկ խորեոգրաֆիա և երաժշտություն։

Ներկայացման ավարտից հետո պիեսի բովանդակային և ստեղծագործական մոտեցումները հյուրերը քննարկեցին մեկ բաժակ ARARAT կոնյակի շուրջ: Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու ARARAT-ի համահոտային շարքի հիմքով կոկտեյլներ՝ միմյանց հետ կիսելով ARARAT պահերն ու ջերմ հիշողությունները:

Այլ նորություններ

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Նորություններ / 09.01.2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։
Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները
Իրադարձություններ / 29.11.2023

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Նորություններ / 27.10.2023

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: