Իրադարձություններ / 14.07.2022

ARARAT x Golden Apricot. Ջերմ հանդիպումների երեկո

ARARAT x Golden Apricot. Ջերմ հանդիպումների երեկո

Հավատարիմ մնալով տարիների ընթացքում ձևավորված ավանդույթին` հուլիսի 13-ին ARARAT կոնյակը «Ոսկե ծիրան» XIX Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում նախաձեռնեց «ARARAT Ջերմ հանդիպումների երեկո» միջոցառումը։

ARARAT լեգենդար հայկական կոնյակը, իր տեսլականում մշտապես կարևորելով մշակութային արժեքների մարմնավորումն ու տարածումը, տարիներ շարունակ յուրովի լրացնում է փառատոնի ստեղծագործական միջոցառումների շարքը։  

«ARARAT Ջերմ հանդիպումների երեկոն» այս տարվա «Ոսկե ծիրանի» մշակութային ժամանցի նորությունն է, որը հնարավորություն ընձեռեց փառատոնի թե՛ մասնակիցներին, թե՛ հյուրերին կարծիքներ փոխանակել արդեն իսկ ցուցադրված ֆիլմերի մասին և կիսվել փառատոնի ակնկալիքներով՝ վայելելով լեգենդար հայկական կոնյակի ժամանակակից եզրերը։

«ARARAT Ջերմ հանդիպումների երեկո» միջոցառման ընթացքում Երևանի կոնյակի գործարանի կողմից երախտիքի անվանական կոնյակ շնորհվեց անվանի կինոռեժիսոր Կոստա-Գավրասին։

 «Ցանկացած ֆիլմի հիմքում պատմություն է, իսկ ցանկացած պատմություն կյանք է առնում այն ներկայացնելու, նրանով կիսվելու ժամանակ։ Այդ դիտանկյունից կարելի է ասել, որ կինոյի շունչն ապահովում է նրա հանդիսատեսը, այլ կերպ ասած՝ մեզանից յուրաքանչյուրը։  Ասում են՝ ազնվական կոնյակի համն ունի անվերջ արձագանք, իսկ լավ կինոն դառնում է հարատև  վարպետության և մեր արձագանքների շնորհիվ։ Հենց այս գաղափարն է արտացոլում ARARAT-ի և «Ոսկե ծիրանի» բազմամյա համագործակցության այս տարվա ձևաչափը` հրավիրելով  մասնակիցներին բացահայտելու թե՛ կինոարվեստի և թե՛ կոնյակագործական վարպետության եզրերը»,- ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

«Անչափ երջանիկ եմ, որ ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» շարունակում են համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերով։ Վստահ ենք, «ջերմ հանդիպումներ» խորագիրը վերաբերում է ոչ միայն այս գեղեցիկ երեկոյին, այլև հանդիսատեսի ու կինոյի, ըմպողի ու կինոյի և ի վերջո «Ոսկե ծիրանի» ու ARARAT -ի փոխհարաբերություններին», - նշում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը
Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
ARARAT հայկական կոնյակը աջակցում է  գրավոր ժառանգության վերականգնմանը
Իրադարձություններ / 06.05.2025

ARARAT հայկական կոնյակը աջակցում է գրավոր ժառանգության վերականգնմանը

2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի կազմերի պահպանման համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։
ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
Նորություններ / 25.02.2025

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: