Իրադարձություններ / 09.07.2023

Երեւանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ

Երեւանի «Ոսկե ծիրան»  20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Հուլիսի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 20-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ։

ARARAT լեգենդար հայկական կոնյակներն աջակցել են «Ոսկե ծիրանին» փառատոնի հիմնադրման առաջին իսկ տարվանից։ Տարիներ շարունակ մշակութային այս կարևոր իրադարձությունը կերտում է հայկական կինեմատոգրաֆիայի դիմագիծը և նոր տաղանդներ գտնելու մեծ հարթակ հանդիսանում։ Տարին հոբելյանական է թե՛ «Ոսկե ծիրանի», որը նշում է իր 20-րդ փառատոնի բացումը, թե՛ հայ կինոյի հիմնադրման համար՝ որն արդեն ամբողջացնում է իր 100 տարվա պատմությունը։

Փառատոնի բացումն ազդարարվեց ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։

Այս տարի փառատոնը հյուրընկալել է բազմաթիվ հայտնի կինոգործիչների, որոնց թվում են եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ Դարդեն եղբայրները, ժամանակակից հեղինակային կինոյի վառ ներկայացուցիչներից մեկը՝ Լավ Դիասը, ճապոնական կինոմշակույթի հայտնի գործիչ Տակեշի Կիտանոն, բրիտանացի հայտնի կինոպրոդյուսեր Ջերեմի Թոմասը և այլոք։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հատուկ մրցանակ հանձնեց հիմնադիրներին՝  շնորհակալություն հայտնելով «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիրներին նվիրական աշխատանքի համար։

«20 տարի առաջ Հայաստանում հիմնադրել կինոփառատոն նշանակում էր բարդ հանգամանքներին հակադրել երազանքը։ Այսօր, 20 տարի անց, վստահորեն կարելի է ասել, որ Ոսկե ծիրանը կերտեց ժամանակակից Երևանի մշակութային դիմագիծը՝ հաղորդելով նրան բացառապես նոր մշակութային միջավայր։ Ոսկե ծիրանին սպասում են կինոյի սիրահարները, Ոսկե ծիրանին սպասում են երևանցիները, Ոսկե ծիրանին սպասում է Երևանը, ստանալով այս օրերին տոնական յուրահատուկ տրամադրություն և հանդերձանք։  Բայց հանդիսավոր լուսարձակների ստվերում ահռելի ջանքեր են, նվիրյալների համարձակությունը և անձնուրաց աշխատանքը», - նշեց  Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

«Տարին իրոք հոբելյանական է հայկական կինոարտադրության համար: Հայ կինոյի 100 տարին բաժանվում է տարբեր պատմական շրջանների, որոնցից յուրաքանչյուրն իր դիմագիծն ունի: 70-ականների ֆիլմերի ոսկե ժառանգության հովանու ներքո այժմ ունենք անկախության շրջանի ֆիլմերը, որն ամենահետաքրքիրը պետք է լինի մեզ համար և հիմք հանդիսանա կինոյի մշակույթի շարունակականությունն ամրապնդելու համար», - ասում է «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավարԿարեն Ավետիսյանը։   

Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց պաշտոնական ընդունելությունը, որը տեղի ունեցավ ARARAT Թանգարանում։  Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան միմյանց հետ փոխանակելու փառատոնի մեկնարկի ջերմ պահերը, ինչպես նաև կարծիքներ կիսեցին փառատոնի ակնկալիքների և կարևոր դրվագների մասին՝ վայելելով լեգենդար հայկական կոնյակը, խորհրդանշական ARARAT Apricot խմիչքը, ինչպես նաև նրանց հիմքով պատրաստված կոկտեյլներ։

Այլ նորություններ

Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում
Իրադարձություններ / 28.07.2024

Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 28-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ կոնյակագործ Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն։
ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
Իրադարձություններ / 25.07.2024

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ

Հունիսի 25-ին ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը գալիք Ոսկե ծիրան 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։
Հատուկ երախտիք կինոն քննող լրագրողներին՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակի այս տարվա նորամուծությունը
Իրադարձություններ / 10.07.2024

Հատուկ երախտիք կինոն քննող լրագրողներին՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակի այս տարվա նորամուծությունը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակի բազմամյա համագործակցության այս տարվա էջը լրացրեց փառատոնի միջոցառումների ցանկը՝ առաջնաբեմ բերելով կինոաշխարհի այն հերոսներին, որոնց աչքն ու կարծիքը, քննող միտքն ու անտեսանելին վերծանելու տաղանդն այն ուղեցույցն է, որով հարաբերվում ենք կինոյի հետ։ ARARAT-ի և «Ոսկե ծիրան» փառատոնի ստեղծագործական թիմերի նախաձեռնությամբ «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնն ազդարարվեց կինոն քննող լրագրողներին պատվելու հատուկ երեկույթով։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: