ARARAT-ը Չինաստանում
ARARAT լեգենդար հայկական կոնյակը մասնակցեց Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող երկու հեղինակավոր ցուցահանդեսների՝ Ներմուծվող ապրանքների չինական միջազգային ցուցահանդես և ProWine China:
Ներմուծվող ապրանքների երկրորդ չինական միջազգային ցուցահանդեսն անցկացվեց Ազգային ցուցահանդեսային կոնգրես-կենտրոնում նոյեմբերի 5-ից 10-ը: Հանդիսանալով ներմուծմանն ուղղված Չինաստանի խոշորագույն նախագիծը՝ 2019թվ. -ի Ներմուծվող ապրանքների չինական միջազգային ցուցահանդեսը գերազանցել է նախորդ տարվա արդյունքները՝ ներգրավելով ավելի քան 3800 ընկերություն 180 երկրից: ARARAT լեգենդար հայկական կոնյակը միակ հայկական ապրանքանիշն է, որը մասնակցել է ցուցահանդեսին երկու տարի անընդմեջ:
Նոյեմբերի 12-ից 14-ը Շանհայի նոր միջազգային ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցած ProWine China-ի մասշտաբն աննախադեպ էր` ավելի մեծ քանակի ալկոհոլային խմիչքների արտադրողների մասնակցությամբ: Ցուցահանդեսը նաև այցելուների քանակի նոր ռեկորդ է սահմանել՝ 20 640 մասնագետ-այցելու, ինչպես նաև տեղական առևտրի ներկայացուցիչներ:
Սկսելով մուտք գործել շուկա՝ ցուցահանդեսների մասնակցությունը նպատակ ուներ Չինաստանի սպառողներին ներկայացնել ARARAT արտադրանքը: Այցելուները հնարավորություն ունեցան համտեսել ARARAT կոնյակները և գնահատել դրանց նրբագեղ համն և օրգանոլեպտիկ հարստությունը: