Նորություններ / 30.06.2021

Եվ ծագում է արեվը․․․

Եվ ծագում է արեվը․․․

Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բացվեց «Եվ ծագում է արևը» ժամանակավոր ցուցադրությունը։

 «Եվ ծագում է արևը» ժամանակավոր ցուցադրությունը լեգենդար կոնյակի հարյուրավոր մրցանակների փոքրիկ ընտրանի է, բացառիկ ժառանգության նախաբան, որի ամբողջական պատմությունը հնարավոր է բացահայտել Թանգարանի մշտական ցուցադրության շրջանակներում։

Ցուցադրված նմուշների շարքում են այնպիսի մրցանակներ ինչպիսիք են լեգենդար հայկական կոնյակի առաջին դիպլոմը նվաճած 1907 թվականին Ֆրանսիայում,  «Դվին» կոնյակի հաղթանակները,  ARARAT-ի վերջին մրցանակը ստացած Ճապոնիայում 2021 թվականի մայիսին և այլն։

Ցուցադրությունը պատմում է ոչ միայն ARARAT-ի լեգենդար կուպաժների և նրանց կողմից նվաճած հաղթանակների մասին, այլև վերարտադրում պատմական կոնտեքստը, ներկայացնելով այն նվիրյալներին, որոնք կերտել են այդ հաղթանակները։ 

Լեգենդար ARARAT հայկական կոնյակները իրենց ստեղծման պահից ի վեր մարմնավորել են Հայաստանը, փոխանցել հայկական հողի և արևի ջերմությունը, նվիրյալների վարպետությունն ու անսպառ սերը  աշխարհի տարբեր անկյուններում։ Պարբերաբար վերափոխելով իրենց արտաքին ձևավորումը` ARARAT կոնյակները տասնամյակներ ի վեր նվաճել են ամենադժվարահաճ մասնագետների սրտերը՝ Հայաստան բերելով ամենաբաղձալի հաղթանակները։

«Եվ ծագում է արևը» մի պատմություն է անցյալի ոսկե նվաճումների մասին, որի առկայծող փայլը վեհ փարոսի պես լուսավորում է ճանապարհը դեպի ապագա հաղթանակները…

Ցուցադրությունը բաց է այցելուների համար։ Թանգարան այցելությունը նախապես պետք է ամրագրել՝ զանգահարելով (010) 540000 հեռախոսահամարով։

Այլ նորություններ

ARARAT թանգարանն իր դռներն է բացել Մոսկվայում
Նորություններ / 15.10.2021

ARARAT թանգարանն իր դռներն է բացել Մոսկվայում

ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) «Հայաստան» տաղավարն իր դռներն է բացում` ներկայացնելու ARARAT թանգարանի մշակութային և ազգային արժեքները: ARARAT թանգարանը, լինելով Հայաստանի ամենաայցելվող թանգարաններից մեկը, հանձն է առել ծանոթացնել իր այցելուներին հայկական կոնյակի ժառանգության և վայելքի ճիշտ մշակույթի հետ` արդեն Մոսկվայից:
Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը
Նորություններ / 17.06.2021

Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը

Պետական Էրմիտաժը ու Pernod Ricard Rouss ընկերությունը հայտարարում են եռամյա համագործակցության մեկնարկի մասին. Pernod Ricard Rouss-ը դառնում է աշխարհի խոշորագույն արվեստի թանգարաններից մեկի գործընկերը` պատիվ ունենալով համալրել Էրմիտաժ թանգարանի «Ընկերների ակումբը»։
ARARAT թանգարան. Հավերժական արժեքներ
Նորություններ / 04.06.2021

ARARAT թանգարան. Հավերժական արժեքներ

Արարատ թանգարանի ևս մեկ նախագիծն է, որը մեկնարկեց թանգարանի առցանց տիրույթում Թանգարանային օր/գիշեր միջազգային նախաձեռնության այս տարվա շրջանակներում:
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: