Իրադարձություններ / 07.07.2024

ARARAT թանգարանը հյուրընկալեց օսկարակիր դերասան Քևին Սփեյսիին

ARARAT թանգարանը հյուրընկալեց օսկարակիր դերասան Քևին Սփեյսիին

Հուլիսի 7-ին ARARAT թանգարանը հյուրընկալեց կրկնակի օսկարակիր դերասան Քևին Սփեյսիին, ով 21-րդ Ոսկե ծիրան կինոփառատոնի պատվավոր հյուրն էր։

Այցի ընթացքում Սփեյսիին ներկայացվեց ARARAT լեգենդար հայկական կոնյակի պատմությունն ու ժամանակակից եզրերը, որին հաջորդեց ARARAT-ի ամենագեղարվեստական կոնյակի՝ Ախթամարի համտեսի ծիսակարգը։ Դերասանը Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց թանգարանի գանձարան, որտեղ պահվում են հայկական կոնյակագործության ավելի քան 135-ամյա ժառանգությունը ներկայացնող բացառիկ կոնյակների նմուշներ։ Գանձարանում Քևին Սփեյսիին ներկայացվեց ARARAT կոնյակի հիմքով պատրաստված «Armenian Beauty» կոկտեյլը, որի պատրաստման ընթացքում ներշնչանքի աղբյուր է հանդիսացել դերասանի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «American Beauty» («Ամերիկյան հմայք»)։

Շրջայցի ավարտին Սփեյսին կիսվեց իր տպավորություններով, ինչպես նաև համալրեց իր հիշողությունները Հայաստան այցի վերաբերյալ ևս մեկ հուշով։

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը
Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
Նորություններ / 28.01.2025

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր

ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն մրցանակի։
Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում
Իրադարձություններ / 28.07.2024

Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 28-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ կոնյակագործ Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: