Իրադարձություններ / 20.05.2023

ARARAT թանգարան Թանգարանների գիշեր 2023

ARARAT թանգարան Թանգարանների գիշեր 2023

Ավանդույթի համաձայն` ARARAT թանգարանն այս տարի ևս միացավ միջազգային «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը` համալրելով թանգարանասեր հասարակության տպավորությունները։

Մայիսի 20-ին՝ ժամը 19։30-ից մինչ կեսգիշեր, մայրաքաղաքի հյուրերը և Երևանի բնակիչները հնարավորություն ունեցան անվճար այցելելու ARARAT թանգարան՝ ծանոթանալու լեգենդար կոնյակի արտադրության բարդ ճանապարհին, ինչպես նաև բացահայտելու հայկական կոնյակագործության հարուստ ժառանգությունը։ Թանգարան այցն այս տարի ևս դրական արձագանքներ գրանցեց հանրության շրջանում՝ հյուրընկալելով հազարավոր այցելուների։

Միջոցառումն առավել հիշարժան դարձնելու նպատակով՝ այդ օրը ARARAT թանգարանը իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացեց «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը։

Ցուցադրության հիմքում հայկական և համաշխարհային էպոսներն են՝ «Գիլգամեշից» մինչև «Ոդիսական», «Սասնա ծռերից» մինչև «Նիբելունգների երգը» և այլն։ Երկարատև մասնագիտական աշխատանքների արդյունքում համաշխարհային էպիկական գործերից առանձնացվել էին ոգեշնչող՝ ARARAT-ին համահունչ դրվագներ, որոնք պատկերավորվել են արհեստական բանականության միջոցով։

«Մայիսի 20-ի երեկոյան «Արժեքների վկայագիր» ցուցադրության բացումը մեր հարգանքի տուրքն էր «Թանգարանների գիշվա» մեր այցելուներին։ Ցուցադրությունը կգործի ևս երկու ամիս` աշխարհի տարբեր երկրների մեր այցելուներին ներկայացնելով համաշխարհային գրական ժառանգության արժեքները, որոնք հանգավորվում են ARARAT-ի հետ», - նշում է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։

Այլ նորություններ

Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում
Իրադարձություններ / 28.07.2024

Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 28-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ կոնյակագործ Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն։
ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
Իրադարձություններ / 25.07.2024

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ

Հունիսի 25-ին ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը գալիք Ոսկե ծիրան 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։
Հատուկ երախտիք կինոն քննող լրագրողներին՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակի այս տարվա նորամուծությունը
Իրադարձություններ / 10.07.2024

Հատուկ երախտիք կինոն քննող լրագրողներին՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակի այս տարվա նորամուծությունը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակի բազմամյա համագործակցության այս տարվա էջը լրացրեց փառատոնի միջոցառումների ցանկը՝ առաջնաբեմ բերելով կինոաշխարհի այն հերոսներին, որոնց աչքն ու կարծիքը, քննող միտքն ու անտեսանելին վերծանելու տաղանդն այն ուղեցույցն է, որով հարաբերվում ենք կինոյի հետ։ ARARAT-ի և «Ոսկե ծիրան» փառատոնի ստեղծագործական թիմերի նախաձեռնությամբ «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնն ազդարարվեց կինոն քննող լրագրողներին պատվելու հատուկ երեկույթով։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: