Իրադարձություններ / 20.05.2022

ARARAT թանգարանը կրկին միացավ «Թանգարանային գիշեր» համաշխարհային նախաձեռնությանը

ARARAT թանգարանը կրկին միացավ «Թանգարանային գիշեր» համաշխարհային նախաձեռնությանը

Ձևավորված ավանդույթի համաձայն, ARARAT թանգարանն այս տարի ևս միացավ «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը` այցելուներին հրավիրելով բացահայտելու 135-ամյա ժառանգության ստեղծագործ եզրերը։

Երկու օր անընդմեջ՝ մայիսի 20-ին և 21-ին, ARARAT թանգարանը հյուրընկալեց հազարավոր այցելուների, ովքեր հնարավորություն ունեցան ճանաչելու հայկական կոնյակագործության պատմության և ստեղծման դարավոր ուղին։

«Այս տարի մենք նշում ենք Հայաստանում կոնյակագործության 135–ամյա հոբելյանը։ Որոշ իմաստով սա մեր ընդհանուր ժառանգությունն է, իսկ ARARAT թանգարանը բացառիկ վայր է, որը պահում, ուսումնասիրում, իմաստավորում և ներկայացնում է հայկական կոնյակագործության պատմությունը։ Լեգենդար ապրանքանիշի պատմության նկատմամբ այցելուների նման անկեղծ հետաքրքրությունը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ հայկական կոնյակագործության հարուստ պատմությունը, որը լի է հաղթարշավների, առատաձեռնության և վարպետության դրվագներով, դառնում է մեր ինքնության մասնիկն ու հպարտության առիթը»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։

ARARAT թանգարանը լինելով Հայաստանի ամենաշատ այցելվող թանգարաններից մեկը և Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ՝ օրվա խորհրդի կապակցությամբ զարդարեց երևանյան գիշերները՝ Երևանի կոնյակի գործարանի ֆասադային հատվածի հատուկ լուսավորությամբ։

Այլ նորություններ

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Նորություններ / 09.01.2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։
Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները
Իրադարձություններ / 29.11.2023

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Նորություններ / 27.10.2023

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: