Նորություններ / 19.04.2023

Երևանի կոնյակի գործարանը արժանացավ հատուկ մրցանակի ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի կողմից

Երևանի կոնյակի գործարանը արժանացավ հատուկ մրցանակի ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի կողմից

Ապրիլի 19-ին՝ Հարկ վճարողի օրվա առթիվ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ և շեշտել, որ այս կարևոր օրը համապետական մակարդակով նշելու նախաձեռնության նպատակն է՝ արմատավորելու հարկ վճարելու մշակույթը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ընդգծելու պետություն-մասնավոր, պետություն-քաղաքացի ամուր և գործընկերային կապը: ՊԵԿ նախագահն առանձնահատուկ կարևորել է օրինապահ հարկ վճարողների դերը պետականաշինության գործում և Հայաստանի Հանրապետության անունից շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին՝ կատարած աշխատանքի և վճարած հարկերի համար:

Այնուհետև տեղի է ունեցել հարկ վճարողների պարգևատրման արարողություն։

Երևանի կոնյակի գործարանը ճանաչվեց Օրինապահ հարկատու և վստահելի գործընկեր՝ արժանանանլով հատուկ մրցանակի։ 

"Օրինապահ հարկ վճարելը սխրանք չէ, այլ պատասխանատու բիզնեսի գործելաոճ։ Եվ ես ուրախ եմ, որ Երևանի կոնյակի գործարանի պատասխանատվության լայն շրջանակի հիմքում կարգապահ հարկատու լինելն է",- իր շնորհակալական խոսքում նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։ 

Պարգևատրման արարողությանը հաջորդել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագիրը՝ ջութակահարուհի Դիանա Ադամյանի նվագակցությամբ և Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ։ 

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը
Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
ARARAT հայկական կոնյակը աջակցում է  գրավոր ժառանգության վերականգնմանը
Իրադարձություններ / 06.05.2025

ARARAT հայկական կոնյակը աջակցում է գրավոր ժառանգության վերականգնմանը

2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի կազմերի պահպանման համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։
ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
Նորություններ / 25.02.2025

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: