Իրադարձություններ / 04.04.2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Երևանի կոնյակի գործարան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Երևանի կոնյակի գործարան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը  ս.թ. ապրիլի 4-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի՝  նախագահն Երևանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարան, որտեղ ծանոթացավ ARARAT հայկական կոնյակի պատմությանը,  բացահայտեց կոնյակի ստեղծման նրբություններն  ու նրա ժամանակակից եզրերը:

Վահագն Խաչատուրյանը կանգ առավ թանգարանի նախագահական սրահում, որտեղ մասնակցեց իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը:

Նախագահ Խաչատուրյանն եղավ նաև Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է ARARAT կոնյակների բացառիկ հավաքածուն՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր:  

Նախագահն իր ստորագրությունը թողեց գործարանի հուշագրքում: 

ARARAT լեգենդար հայկական կոնյակներն արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյան եղբայրների կողմից: ARARAT կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրաստվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ աշխարհում մեծությամբ երկրորդ ալկոհոլային ընկերությանը՝ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: