Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 28-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ կոնյակագործ Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն։
Երեկոն միավորեց վարպետի ընտանիքի մի քանի սերունդներին, նրա ընկերներին, մտերիմներին, Երևանի կոնյակի գործարանի այն աշխատակիցներին, ում բախտ է վիճակվել աշխատել Ռոբերտ Ազարյանի հետ։
Երեկոյի ընթացքում կայացավ Լիլիթ Ղուկասյանի կողմից հեղինակած «Հրեշտակների բաժին» գրքի շնորհանդեսը, որը պատմում է Ազարյանի ստեղծագործ աշխատանքի և սերունդներին փոխանցած ժառանգության մասին:
Միջոցառման ընթացքում Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը Ազարյանի ընտանքին շնորհեց հատուկ անվանական կուպաժ՝ նվիրված Ռոբերտ Ազարյանի 85-ամյակին, ի նշան վերջինիս ծավալած անգնահատելի գործունեությանը։
Այլ նորություններ

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
