Նորություններ / 09.01.2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։

Ցուցադրությունը ներկայացնում է մեծն վարպետ Փարաջանովի ընկեր, աշակերտ, լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարները՝ այդ թվում հայտնի «Թռիչք» ֆոտոն։

Վարպետի կյանքի և ստեղծագործությունների ընկալման հարցում այս լուսանկարն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում և ունի ստեղծման հետաքրքիր պատմություն։ Այն արվել է 1981 թվականի մայիսի 15-ին և փոխանցում է ոչ միայն Փարաջանովի դիմագծային կերպարը, այլև նրա ստեղծագործական միտքը, քանի որ Յուրի Մեչիտովի կողմից արված լուսանկարի կոմպոզիցիոն հեղինակը հանդիսացել է հենց ինքը՝ Փարաջանովը։

«Դժվար, գրեթե անհնար է մեծն Փարաջանովի փառավոր ժառանգությունը համակողմանի վերլուծելը։ Նրա ստեղծագործական աշխարհին հարաբերվելու առաջին իսկ փորձառությունը վերափոխում է պատկերային ընկալումների մեր հայացքները և վերածվում մտագրավ մի առեղծվածի։ Կյանքի վառ պահերի, առատաձեռնության և վարպետության մարգարե Փարաջանովի ողջ կյանքը գեղեցիկի ու ներդաշնակի որոնման անկեղծ փորձ է, ինչի մի քանի դրվագներ տեղ են գտել այս ցուցադրությունում։ Ուրախ ենք, որ ARARAT թանգարանի տասնյակ հազարավոր այցելուներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից գալիք մի քանի ամիսների ընթացքում կկարողանան բացահայտել Վարպետության, Առատաձեռնության, Ստեղծագործական մտքի և Նվիրվածության նոր եզրեր», - մեկնաբանում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Նշենք, որ ցուցադրության պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսին և հանդիսացել է Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի musæum նախագծի մաս։

ARARAT թանգարանում «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը կգործի մինչև 2024 թվականի մայիսի 1-ը։

Այլ նորություններ

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Նորություններ / 27.10.2023

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
Տակեշի Կիտանոն՝ ARARAT թանգարանում
Իրադարձություններ / 09.07.2023

Տակեշի Կիտանոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 9-ին ARARAT թանգարանը հյուրընկալեց ճապոնական կինոմշակույթի հայտնի գործիչ, ռեժիսոր, դերասան, սցենարիստ, նկարիչ Տակեշի Կիտանոյին։
ARARAT թանգարանն իր դռներն է բացել Մոսկվայում
Նորություններ / 15.10.2021

ARARAT թանգարանն իր դռներն է բացել Մոսկվայում

ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) «Հայաստան» տաղավարն իր դռներն է բացում` ներկայացնելու ARARAT թանգարանի մշակութային և ազգային արժեքները: ARARAT թանգարանը, լինելով Հայաստանի ամենաայցելվող թանգարաններից մեկը, հանձն է առել ծանոթացնել իր այցելուներին հայկական կոնյակի ժառանգության և վայելքի ճիշտ մշակույթի հետ` արդեն Մոսկվայից:
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: