Նորություններ / 19.04.2021

ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Լոնդոնի ալկոհոլային խմիչքների մրցույթում

ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Լոնդոնի ալկոհոլային խմիչքների մրցույթում

Մարտի 17-ին Լոնդոնում տեղի ունեցավ Լոնդոնի ալկոհոլային խմիչքների (London Spirits Competition) IV մրցույթը, որտեղ ARARAT Նաիրի կոնյակը նվաճեց ոսկե մեդալ:

Իր տեսակի մեջ բացառիկ այս մրցույթը գնահատում է ալկոհոլային խմիչքներն ըստ երեք չափանիշների՝ որակ, գին և արտաքին ձևավորում։

Մասնակիցների լայն աշխարհագրական տարածում ունեցող այս մրցույթին այս տարի ներկայացված էին նմուշներ ալկոհոլային խմիչքների հարուստ ավանդույթներ ունեցող մի շարք երկրներից՝ այդ թվում Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Իռլանդիայից, Միացյալ Թագավորությունից և այլն: Մրցույթի միջազգային հանձնաժողովն ուսումնասիրել էր հարյուրավոր նմուշներ: Ըստ մրցույթի կանոնների հանձնաժողովը յուրաքանչյուր նմուշը գնահատում է 0-100 միավոր սանդղակով, և միայն 90-ից ավել միավորի դեպքում խմիչքը կարող է հավակնել բարձրագույն մրցանակի։

«Միջազգային մրցույթներին մասնակցությամբ, ARARAT կոնյակները կարծես հաստատում  են «Եկավ, տեսավ, հաղթեց» կարգախոսը։ Սա իհարկե թե´ ուրախալի է և թե´ պարտավորեցնող։ Բացի այդ, վերջերս արտաքին տեսքը վերափոխած ARARAT-ի համար շատ խորհրդանշական էր արժանանալ միջազգային հանձնաժողովի բարձր գնահատականի նաև արտաքին տեսքի համար։ Հայաստանի պոետիկ անունը կրող այս կոնյակի հաղթանակը, կարծում եմ, առավել քան երբևէ  կարևոր էր յուրաքանչյուրիս համար»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։

1967 թվականին ստեղծված ARARAT Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում։ 

Նշենք նաև, որ ARARAT տեսականու Դվինը, Ախթամարը, ARARAT Apricot-ը և ARARAT Coffee-ն արժանացել են մրցույթի արծաթե մրցանակի։

Այլ նորություններ

ARARAT «Անի» կոնյակը նվաճել է ոսկի Bartender Spirits Awards մրցույթում
Նորություններ / 30.06.2021

ARARAT «Անի» կոնյակը նվաճել է ոսկի Bartender Spirits Awards մրցույթում

Սան Ֆրանցիսկոյում կայացած Bartender Spirits Awards մրցույթին ARARAT «Անի» 7 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձր գնահատականի բարմենների միջազգային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նվաճել ոսկե մեդալ։
ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթում
Նորություններ / 30.06.2021

ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթում

Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում աշխատանքները ամփոփեց Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որի արդյունքներով ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է ոսկե մեդալի և «Կատեգորիայի հաղթող» կոչմանը։
ARARAT ԱՆԻ 7 տարեկան կոնյակը Լոնդոնում արժանացել է ոսկե մեդալի
Նորություններ / 20.05.2021

ARARAT ԱՆԻ 7 տարեկան կոնյակը Լոնդոնում արժանացել է ոսկե մեդալի

2021 թվականի մայիս ամսին “The Brandy Masters” միջազգային մրցույթն ամփոփեց աշխատանքները, որի արդյունքում ARARAT «ԱՆԻ» 7 տարեկան կոնյակը նվաճեց ոսկե մեդալ։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: